Ստեփան Ոսկանեան
| Ստեփան Ոսկանեան | |
|---|---|
![]() | |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Ստեփան Ոսկան |
| Ծնած է | 1825[1] |
| Ծննդավայր | Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 1901[1] |
| Մահուան վայր | Իզմիր, Այտըն, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2][1] |
| Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Ուսումնավայր | Մեսրոպեան Վարժարան[1], Փարիզի Համալսարան[1], Ֆրանսայի Քոլէճ և Սենտ Բարբի քոլեջ? |
| Մասնագիտութիւն | հրապարակախօս, խմբագիր, թարգմանիչ և ուսուցիչ |
| Աշխատավայր | Արեւելք, Արեւմուտք և Մեսրոպեան Վարժարան |
| Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր, գլխաւոր խմբագիր և տնօրէն |
| Անդամութիւն | Մասոնականութիւն |
Ստեփան Ոսկանեան (1825-1901), հայ հրապարակագիր, խմբագիր, թարգմանիչ եւ մանկավարժ։ Մեծ դեր կատարած է աշխարհաբարի զարգացման մէջ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստեփան Ոսկանեան ծնած է 1825-ին Իզմիր, ուր ստացած է իր նախակրթութիւնը։ «Մեսրոպեան» վարժարանը աւարտելէ ետք, հոն ուսուցչական պաշտօնի կոչուած է։ Հայերէնի ուսուցիչ եղած է Նուպար փաշա Նուպարեանի եւ եղբօր՝ Առաքելի, որ, փոխադարձաբար, ֆրանսերէն աւանդած է իրեն։ 1846-ին կ՚անցնի Ֆրանսա, ուր պաշտօնի կը կոչուի Սէն-Պարպ ֆրանսական երկրորդական վարժարանին մէջ, Իզմիրի «Արշալոյս Արարատեան» թերթի խմբագիր Ղուկաս Պալթազարեան-ի միջնորդութեամբ։ Ուսուցիչ եւ ուսանող միաժամանակ, Ոսկան կը հետեւի Գոլեժ տը Ֆրանսի եւ Սորպոն համալսարանի դասընթացքներուն, կը մասնակցի քննութեանց ու կը ստանայ գիտութեան ու գրականութեան պսակաւորի վկայական։
1846-1852 Ոսկան Փարիզ կ'ապրի, ուր կը մասնակցի 1848-ի ֆրանսական յեղափոխութեան։
1853-ին կը վերադառնայ Պոլիս, ուր կը հրատարակէ «Ներքին համոզում» գրքոյկը։ 1854-ին Իզմիր կ՚անցնի, ուր կը հրատարակէ երկրորդ գրքոյկը՝ «Հռոմէական պարգեւ»:
Պոլսոյ եւ Իզմիրի մէջ համոզումներուն հետ հաշտ ու տեւական գործ մը գտնելու անկարելիութեան առջեւ, կը վերադառնայ Ֆրանսա։ 1855-ին Փարիզի մէջ կը ձեռնարկէ «Արեւելք» կիսամսեայ հանդէսին հրատարակութեան, կարգ մը ունեւոր հայերու նիւթական աջակցութեամբ[3]։
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թարգմանած է Էօժէն Սիւի «Թափառական Հրեան» (որուն միայն առաջին մասը հրատարակուեցաւ), Ֆլորիանի «Ժանօ եւ Քոլէն» կատակերգութիւնը, Շաթօպրիանի «Յետին Ապենսերաժ»ը՝ մասամբ[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 626–627.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 601. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «Վիեննայի Մենաստանին Մամուլին Շտեմարանը- ԱՐԵՒԵԼՔ»։ արտագրուած է՝ 2022-12-15
- ↑ Մինաս Թէօլէօլեան, Դար մը գրականութիւն, հ. Ա (Բ. հրատարակութիւն), Հալէպ, 2005։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Դիմաստուերներ», Հրանդ Ասատուր, 1921, էջ 10417-1։
