Սպարտակ Ղարաբաղցեան

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search
Սպարտակ Ղարաբաղցեան
Ծնած է 3 Հոկտեմբեր 1951(1951-10-03) (67 տարեկան)
Ծննդավայր Երեւան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիութիւն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն հայ
Կրթութիւն Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան
Մասնագիտութիւն պատմաբան, հրապարակախոս, լրագրող և սցենարիստ
Աշխատանք Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի Նախարարութիւն և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

Սպարտակ Սերգոյի Ղարաբաղցեան (ծ. 3 Հոկտեմբեր 1951(1951-10-03), Երեւան), հայ լրագրող, պատմաբան, հրապարակախօս, սենարիստ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1973 թուականին աւարտած է Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական ինստիտուտի պատմութեան ֆակուլտետը։ Աշխատած է հանրապետութեան միջնակարգ դպրոցներու մէջ, Սփիւռքահայութեան հետ մշակութային կապերու, մամլոյ կոմիտէներուն, թղթակցած է՝ «Գարուն», «Նորք», «Սովետական Հայաստան» հանդէսներուն։

Սպարտակ Ղարաբաղցեանիի սենարներով նկարահանուած են բազմաթիւ փաստավավերագրական ֆիլմեր՝

  • «Երախտիքի Արահետ»
  • «Անապատի Չլռող Արձագանքները»
  • «Ծննդավայր»
  • «Երեք Խնձորեսկ»
  • «21-րդ Դարի Վանդալները»
  • «Վանդալիզմ»
  • «Մոմիկ»
  • «Թորոս Ռոսլին»[1]
  • «Հայն ու Հեծանիւը»
  • «Վկայարան»

1992-1994 թթ. վարած է ՀՀ Սպայի տան պետի պաշտօնը, 1997 թուականէն ՀՀ մշակույթի, երիտասարդութեան հարցերու եւ սպորտի նախարարութեան սփիւռքի հետ համագործակցութեան վարչութեան պետի, ապա նախարարի խորհրդականի պաշտօնները, «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական փառատօնի կազմկոտէի նախագահի պաշտօնը։

Կը դասաւանդէ Երեւանի Ֆիզիկական Կուլտուրայի պետական ինստիտուտի սպորտային լրագրութեան ֆակուլտետի մէջ։

Գիրքեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Ուր Գնում Եմ Հայաստանը Հետս Է»
  • «Հարցազրուցներ, Պատմուածքներ»

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]