«Վարդան Պետրոսեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
|||
Տող 23. | Տող 23. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
[[Կատեգորիա:1959 ծնունդներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:1959 ծնունդներ (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:27 Փետրուարի |
[[Կատեգորիա:27 Փետրուարի ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:Երեւան ծնածներ]] |
|||
[[Կատեգորիա:Հայ դերասաններ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:Հայ դերասաններ (արւմտ․)]] |
12:22, 22 Ապրիլ 2015-ի տարբերակ
Վարդան Պետրոսեան, ծնած է Երեւան, 1959 Փետրուար 27-ին, հայ դերասան, կատակերգակ:
1983-ին աւարտած է Երեւանի Գեղարուեստա-թատերական Հիմնարկի Արդիւնաբերութեան եւ Ձեւաւորման բաժինը:
1983-85 ծառայած է Խորհրդային բանակին մէջ:
1985-ին ընկերներու հետ ստեղծած է «Ոզնի» երգիծական հանդէսին կից «Երիտասարդ Ոզնիներ» երգիծական թատերախումբը, որ 1988-էն ետք պաշտօնապէս կը ճանչցուի «Ոզնիներ» թատրոն անունով:
1988-1992 Վարդան Պետրոսեան կը գրէ ու կը բեմադրէ մօտ տասնեակ մը ներկայացումներ, որոնք իրենց քաղաքական համարձակութեամբ եւ կատարման ոճով մեծ աղմուկ կը բարձրացնեն Երեւանի թատերական կեանքին մէջ:
1990-ին Վարդան Պետրոսեան եւ «Ոզնիներ» թատերախումբը կը հրաւիրուին Փարիզ, ուր կը ներկայացնեն «Հեռուստատեսային կատակներ` ծիծաղում են Ոզնիները»:
1992-էն սկսեալ Վարդան Պետրոսեան կ՛ապրի ու կը ստեղծագործէ Փարիզի մէջ հանդէս գալով իր սեփական հեղինակային ներկայացումներով (հայերէն եւ ֆրանսերէն):
1997-էն Վարդան Պետրոսեան հիւրախաղերով հանդէս կու գայ Հայաստանի սահմաններէն դուրս` ԱՄՆ, Ֆրանսա, Անգլիա, Գանատա, Պելճիքա, Իրան, Սուրիա, Լիբանան, Ռուսաստան, Կիպրոս, եւայլն:
2012 թուականին Երեւանի մէջ ներկայացուց իր նոր՝ «Պարոնայք 50-50» համերգային ծրագիրը, որուն ներկայացումները տեղի ունեցան Յուլիս 23-էն մինչեւ Դեկտեմբեր 19-ը, Պարոնեանի անուան թատրոնէն ներս։ [1]
Ծանօթագրութիւններ
Կատեգորիա:1959 ծնունդներ (արւմտ․) Կատեգորիա:27 Փետրուարի ծնածներ Կատեգորիա:Երեւան ծնածներ Կատեգորիա:Հայ դերասաններ (արւմտ․)