«Տիրան Աճէմեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն
No edit summary |
հեռացվել է Կատեգորիա:21 Յուլիս ծնածներ, ավելացվեց Կատեգորիա:21 Յուլիսի ծնածներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 51. | Տող 51. | ||
{{DEFAULTSORT:Աճէմեան, Տիրան}} |
{{DEFAULTSORT:Աճէմեան, Տիրան}} |
||
[[Կատեգորիա:1902 ծնունդներ (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:1902 ծնունդներ (արւմտ․)]] |
||
[[Կատեգորիա:21 |
[[Կատեգորիա:21 Յուլիսի ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:Հալէպ ծնածներ]] |
[[Կատեգորիա:Հալէպ ծնածներ]] |
||
[[Կատեգորիա:1991 մահեր (արւմտ․)]] |
[[Կատեգորիա:1991 մահեր (արւմտ․)]] |
10:40, 7 Հոկտեմբեր 2016-ի տարբերակ
Կաղապար:Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) Տիրան Աճէմեան (21 Յուլիս 1902, Հալէպ - 10 Սեպտեմբեր 1991, Պէյրութ), դերասան, ծաղրանկարիչ:
Ուսումը կը ստանայ տեղւոյն գերմանական վարժարանը, սկիզբէն ի յայտ կը բերէ արուեստագէտի խառնուածք եւ հակում դէպի գծագրութիւն, ինչ որ հետզհետէ կը փոխուի ծաղրանկարչութեան: Այս մէկը պատճառ կը հանդիսանայ մօտենալու բեմին՝ որուն կը նուիրուի սրտեռանդ:
1919ին կ’անցնի Պոլիս ու Կավռօշի իբրեւ ծաղրանկարիչը՝ դիբիք ծաղրանկարներ կը հրատարակէ: Պոլսոյ Հայ Տրամադիկը, նաեւ Կովկասէն դարձող Սեւումեան խորապէս կը տպաւորեն զինք բեմին կապուելու համար: Հալէպ դարձին՝ կը կազմէ Երիտասարդաց Միութեան Թատերախումբը։
1921էն սկսեալ կը բեմադրէ զանազան թատերախաղեր՝ որոնցմէ յիշենք Կործանուածը, Աւերակների վրայ, Պատուի համար, Արցունքի հովիտը, Հին Աստուածները եւայլն:
Աճէմեան օժանդակած է Հալէպ այցելող դերասաններուն, 1922-ին Շահան Սարեան եւ Օննիկ Վոլգէրի, 1924-ին «Եգիպտահայ Գոմիտէի խումբ»ին: 1923-ին կը կազմէ «Հալէպի Ամադէօրներու Տրամադիկ թատերախումբ»ը եւ այլ ներկայացումներ կու տայ մինչեւ Բ. Աբովեանի Հալէպ ժամանումը, որուն հետ եւս կը խաղայ՝ պատասխանատու դերեր ստանձնելով: Ֆիլիփ Արփիարեան դերասան-ծաղրանկարիչը կը թելադրէ Տիրանին ամբողջովին նուիրուելու ծաղրանկարչութեան ճիւղին[1][2]:
1925 թուականին տեղափոխուած է Պեյրութ, ծաղրանկարներով հանդէս եկած է հայկական, ֆրանսական եւ արաբական մամուլին մէջ[3][4]։
«Հայ Գիր» մանկապատանեկան հրատարակչութիւնը լոյս ընծայած է Յովհաննէս Թումանեանի «Քաջ Նազար»ը՝ Տիրան Աճէմեանի երգիծանկարներով[5]:
Ծանօթագրութիւններ
- ↑ Թէոդիկ, Ամէնուն Տարեցոյց, 1928, էջ 589
- ↑ Սուր․ Տար․, 1925, էջ 181
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Տիրան Աճեմեան»։ avproduction.am։ արտագրուած է՝ 2016-07-21
- ↑ ««Հայ Գիր» Մատենաշարը Լոյս Ընծայեց Յ. Թումանեանի «Քաջ Նազար»ը՝ Տիրան Աճէմեանի Երգիծանկարներով» (en-US)։ 2014-12-03։ արտագրուած է՝ 2016-07-21
Աղբիւրներ
- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938 Պուքրէշ, Հատոր Ա․, էջ 116:
Կատեգորիա:1902 ծնունդներ (արւմտ․)
Կատեգորիա:21 Յուլիսի ծնածներ
Կատեգորիա:Հալէպ ծնածներ
Կատեգորիա:1991 մահեր (արւմտ․)
Կատեգորիա:10 Սեպտեմբերի մահացածներ
Կատեգորիա:Պէյրութ մահացածներ
Կատեգորիա:Հայ դերասաններ (արւմտ․)
Կատեգորիա:Հայ ծաղրանկարիչներ (արւմտ․)