Սոխի Օղակներ
Սոխի Օղակներ | |
---|---|
| |
Ենթատեսակ | Արագ Սնունդ եւ snack? |
Առաջացման երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
Սոխի օղակներ (անգլերէն՝ Onion rings կամ French Fried Onion Rings[2]), բրիտանական եւ ամերիկեան խոհանոցի նախուտեստ կամ ճաշատեսակ: Սովորաբար կը բաղկանան սոխի խոշոր օղակներէ՝ թաթախուած համեմուած ալիւրի կամ հացի փշրանքներու մէջ, խոր տապկուած․ կարելի է մատուցել տաք քեչափի կամ այլ թանձրուկի մը կողքին։
Բաղադրիչներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատրաստութեան համար հարկ է խոշոր սոխ՝ օղակաձեւ կտրատուած, սեւ փոշի պղպեղ, զարնուած հաւկիթ, աղ, ալիւր, պէյքինկ փաուտըր։
Պատրաստութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խորունկ տապակի մը մէջ բուսական ձէթ տաքցնել: Ընտրել օղակաձեւ կտրատուած սոխի խոշոր օղակները, թաթխել զարնուած հաւկիթին, ապա համեմուած ալիւրին մէջ եւ տապկել շուրջ 4 վայրկեան, մինչեւ որ օղակները ոսկեգոյն դառնան:
Տարբերակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խրթխրթան սոխի օղակներու տարբերակները շատ են: Կարգ մը բաղադրատոմսերու մէջ կ'առաջարկուի նաեւ կսկուծ, հեղուկ կաթ, պանիր եւ այլն[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.barrypopik.com/index.php/new_york_city/entry/french_fried_onion_rings/
- ↑ "French Fried Onion Rings", The Big Apple, February 11, 2007 (անգլերէն)
- ↑ «Ձեր Պատասխանը Կը Պատմէ Ձեր Մասին. Ի՞նչ Տեսաք Առաջին Հերթին – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-04-07