Սեւանի իշխան

Սեւանի Իշխան

Սեւանի իշխան (լատ.՝ Salmo ischchan), լոսդի նմաններու ընտանիքի ձուկ, բնիկ (Endemic) տեսակ։ Բացառապէս տարածուած է Սեւանայ լիճի աւազանին մէջ։ Մկանուտ, շարժուն ձուկեր են, որոնք բազմացման շրջանին ծովերն կ՝ անցնին դէպի գետեր, ածելու համար։

Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ձուկը ունի տարբեր անուններ. բախտակ, բոջակ, գեղարքունի, Սեւանի իշխան[1]։

Հայ ժողովուրդը այդ ձուկին տուած է «իշխան» հնչեղ անունը. իր վայելուչ արտաքին տեսքով, գրեթէ անփուշ, համեղ միսով եւ կենսապայմաններու նկատմամբ ունեցած բծախնդրութեամբ իշխանը կ՝ արդարացնէ իր ազնիւ տեսակը։

Արտաքին Կառուցուածք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Միջին մեծութեան ձուկ է: Իշխանը սաղմոնաձուկերու ընտանիքի միջին մեծութեան ձուկ է: Մարմինը գլանաձեւ է կամ իլիկաձեւ՝ ամբողջ երկարութեամբ արծաթափայլ թեփուկներով պատուած, խոշոր, սեւ՝ երբեմն ալ նարնջագոյն կամ բաց վարդագոյն պուտերով:

Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ եւ իլիկաձեւ մարմին: 3-5 տարեկան ձկան միջին երկարութիւնը կը կազմէ մօտ 40 սմ, եւ քաշը՝ 400-600 կրամ: Գեղարքունիի եւ բախտակի առաւելագոյն չափը կրնայ հասնիլ մինչեւ 90 սմ, քաշը՝ 16 քկ, իսկ պոջակի եւ ալապալախի՝ մինչեւ 35 սմ: Հիմնական իրենց սնունդն են խեցգետնազգիներու որոշ տեսակները, օրինակ՝ Amphipoda:

Ենթատեսակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պատկեր:Սեւան ազգային պարկ0070.JPG
Սեւանայ լիճը, ուր կ՛ապրի Իշխանը

Իշխան տեսակը ընդունուած է բաժնել 4 ցեղերու.

  • ձմեռնային բախտակ՝ (Salmo danilewskii),
  • ամառնային բախտակ՝ (Salmo ischchan aestivalis),
  • գեղարքունի՝ (Salmo ischchan gegarkuni)
  • բոջակ՝ (Salmo ischchan danilewskii)

որոնք միմիայն իրարմէ կը տարբերին ձուադրման տեղերով ու ժամկէտերով:

Երբեմն ատոր կ'աւելցնեն 5րդ սեռը՝

  • ալաբալախ՝ գետայինը:

Ձմեռնային բախտակն ու բոջակը լիճի ձուկեր են, իսկ միւսները՝ անցողիկ:

Պատկեր:Իշխան.png
Սեւանայ լճի իշխանը
Պատկեր:Ամառնային բախտակ.png
Սեւանայ լճի ամառնային բախտակը

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Решетников Ю. С., Котляр А. Н., Расс Т. С., Шатуновский М. И. Пятиязычный словарь названий животных. Рыбы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1989. — С. 69. — 12 500 экз. — ISBN 5-200-00237-0.

Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]