Միս



Միս, կենդանիի սպանդէն ստացուած ելունք, կ'օգտագործուի որպէս սնունդ։[1]
Անիկա կենդանական ծագման լիարժէք սպիտակուցներու աղբիւր է, որ անհրաժեշտ է մարդու օրկանիզմի հիւսուածքներու կառուցման, նիւթերու սինթեզի եւ փոխանակման համար։ Կը հանդիսանայ նաեւ ֆոսֆորի աղբիւր։ Կը մասնակցի ջղային հիւսուածքներու, ճարպերու, B - խումբի սննդանիւթերու, միքրօտարրերու ֆիզիոլոքիական կազմուածքներուն մէջ։
Օգտագործուած քանակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի մէջ, 2002թ.-ի տուեալներով իւրաքանչիւր անձի հաշուով սահմանուած միսի սպառման տարեկան ֆիզիոլոքիական քանակը 75քկ է, այդ թիւին մէջ՝ տաւարի միսը՝ 20.3, խոզի եւ թռչունի միսը՝ 15-ական, ոչխարինը՝ 7.5, երշիկեղէնը եւ ապխտած ապրանքները՝ 13.5 եւ ենթամթերքները՝ 3.7 քկ։
Օգտակարութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միսը օժտուած է բարձր մարսելիութեամբ, դիւրին կ'ենթարկուի խոհարարական մշակման։ Միսէն կարելի է պատրաստել սնունդի բազմազանութիւն ապահովող ճաշատեսակներ։ Սակայն մսեղէնի չափէն աւելի օգտագործումը կրնայ հիպերտոնիկ հիւանդութիւններու զարգացման նախապայման հանդիսանալ։ Միսի պիոկենային ամինները կը զօրացնեն արիւնատար անօթներու տոնուսը՝ բարձրացնելով երակային ճնշումը։ Միսի մէջ պարունակուող նուկլիեինաթթուները կրնան նպաստել մեծահասակ մարդոց օրկաններուն մէջ, յօդատապի հիւանդութեան զարգացման, ուստի նպատակայարմար է զայն փոխարինել կաթնեղէնով եւ ձկնեղէնով։
Սպանդի ենթարկուած կենդանիի տեսակէն ստացուող միսը կրնայ ըլլալ տաւարի, ոչխարի, խոզի, այծի, ձիու, ուղտի, եղնիկի, գոմէշի, ճագարի եւ այլն[2]։
Առողջական վիճակներ, որոնք կ'արգիլեն միսը[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղիքային տենդեր, մասնաւորապէս՝ որովայնային տիֆ։
Արեան մէջ միզաթթուի մակարդակի բարձրացում։
Ուրեմիայի յաւելում:
Բարձր արեան ճնշում։
Ջղային խանգարում եւ գրգռուածութիւն:
Երիկամներու բորբոքում։
Առողջական վիճակներ, երբ միս կը տրուի[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարմնի թուլութիւն։
Անեմիա
անբաւարար մարսողութիւն
Շաքարային դիաբետ. պէտք է նուազեցնել ածխաջրերու ընդունումը։
Միսը միջին մարդուն կը տրուի որպէս առողջ սննդակարգի անբաժանելի մաս՝ օրական 100 կրամ չափաբաժինով։
Այս կրնայ նաեւ աւելցուիլ մինչեւ 120 կրամ ընդհատուող ծոմապահութեան ընթացքին։
Միսի Քիմիական Բաղադրութիւնը 110 Կրամին Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Տեսակը | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ածխաջրեր | Ճարպեր |
|---|---|---|---|---|
| Ձկնեղէն | 110–140 | 20–25 կ | 0 կ | 1–5 կ |
| Հաւու կրծքամիս | 160 | 28 կ | 0 կ | 7 կ |
| Ոչխարի միս | 250 | 30 կ | 0 կ | 14 կ |
| Տաւարի փափկամիս | 210 | 36 կ | 0 կ | 7 կ |
| Տաւարի ոսկրամիս | 450 | 25 կ | 0 կ | 35 կ |
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ամերիկեան մսագիտութեան ասոցացիայի պաշտօնական կայքը
- Միսը երեխայի սննդակարգին մէջ Archived 2013-08-18 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Lawrie, 1.
- ↑ (հայերեն) Միս, 2024-06-18, https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AB%D5%BD, վերցված է 2025-02-03
- ↑ (արաբերեն) لحم, 2025-05-18, https://ar.wikipedia.org/w/index.php?title=%D9%84%D8%AD%D9%85&oldid=70759975, վերցված է 2025-06-04
- ↑ (արաբերեն) لحم, 2025-05-18, https://ar.wikipedia.org/w/index.php?title=%D9%84%D8%AD%D9%85&oldid=70759975, վերցված է 2025-06-04