Սերօ Խանզադեան
Սերօ Խանզադեան | |
---|---|
| |
Ծնած է | 20 Նոյեմբեր (3 Դեկտեմբեր) 1915 |
Ծննդավայր | Գորիս, Հայաստան[1] |
Մահացած է | 26 Յունիս 1998 (82 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() ![]() |
Մասնագիտութիւն | գրագէտ, արձակագիր |
Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Երեխաներ | Արարատ Խանզադեան |
Սերօ Խանզադեան (20 Նոյեմբեր (3 Դեկտեմբեր) 1915, Գորիս, Հայաստան[1] - 26 Յունիս 1998, Երեւան, Հայաստան[2]), հայրենի արձակագիր։
Կենսագրական գիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Գորիս։ Աւարտած է տեղւոյն մանկավարժական ուսումնարանը։ Որոշ շրջան մը աշխատած է որպէս ուսուցիչ, ապա մասնակցած է Համաշխարհային երկրորդ պատերազմին։ Իր վէպերն ու պատմուածքները ամփոփուած են 40-է աւելի հատորներու մէջ[3]։ Իր գործերը թարգմանուած են բազմաթիւ օտար լեզուներու, իսկ մի քանին վերածուած են ֆիլմերու։
Գլխաւոր Գործերը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Վէպեր՝ «Մեր Գնդի Մարտիկ» (1950), «Մխիթար Սպարապետ» (1978), «Մատեան Եղելութեանց», «Խօսէք Հայաստանի Լեռներ», «Թագուհին Հայոց» (1978), եւ այլն։
Պատմուածքներու ժողովածուներ՝ «Որոտանի կիրճում», «Կարմիր Շուշաններ», «Անձրեւից Յետոյ», եւ այլն։
Գրած է նաեւ «Երեք Տարի 291 Օր» (պատերազմական յուշեր), «Հայրենապատում», ուր ամփոփուած են հայրենի բնակավայրերու մասին հարուստ տեղեկութիւններ[4]։
Խանզադեանի «Մխիթար Սպարապետ» պատմավէպը՝ Աբովեանի, Րաֆֆիի, Ծերենցի եւ Ստեփան Զօրեանի պատմավէպերուն կողքին, ամբողջ սերունդներ դաստիարակած է հայրենասիրական ջերմ ոգիով։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ханзадян Серо Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հին տոմարով՝ 20 Նոյեմբեր
- ↑ «Մեր Ժամանակակից Պատմութիւնը Նիւթ Է Հրապարակագրութեան, Դեռ Ոչ` Գրականութեան»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-03-23։ արտագրուած է՝ 2020-12-02
- ↑ «Գրողը եւ իր ժամանակը»։ syuniacyerkir.am։ արտագրուած է՝ 2020-12-02