Սերգէյ Խաչատրեան (ջութակահար)

Սերգէյ Խաչատրեան
Ծնած է 5 Ապրիլ 1985(1985-04-05)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց?
Տեսակ դասական երաժշտութիւն
Մասնագիտութիւն ջութակահար
Կայքէջ sergeykhachatryan.com

Սերգէյ Խաչատրեան (5 Ապրիլ 1985(1985-04-05)[1], Երեւան, Հայաստան), հայ ջութակահար։ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արուեստագէտ (2012)։

1993 թուականէն ի վեր հաստատուած է Գերմանիա։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Երեւան՝ երաժիշտ–դաշնակահարներու ընտանիքի մէջ։ 1993 թուականին ընտանիքը գաղթած է Գերմանիա՝ մշտական բնակութեան։ Ջութակ նուագել սկսած է վեց տարեկանէն՝ փրոֆ․ Պետրոս Հայկազեանի դասարանը[2], Երեւանի Սայաթ-Նովայի անուան դպրոցը։ Հետագային ուսումը շարունակած է փրոֆ․ Կ. Ժիսլինի դասարանը, իսկ 1996 թուականէն աշակերտած է Րիսսինին՝ Քարլսռուհէյի երաժշտական բարձրագոյն դպրոցը։ 9 տարեկանին Խաչատրեան առաջին անգամ հանդէս եկած է որպէս մենակատար սիմֆոնիկ նուագախումբի հետ։

Սերգէյ Խաչատրեանի վերջին համերգը Երեւանի մէջ կայացած է 2013 Սեպտեմբեր 15-ին, երբ ան «Արամ Խաչատրեան» համերգասրահին մէջ հանդէս եկած է Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբին հետ:

Ջութակը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սերգէյ Խաչատրեան կը նուագէ 1740-ին Ճ.Կուարներիի ստեղծած «Իզա»-ի ջութակով, որ անոր սիրով տրամադրած է ճափոնական «Nippon» երաժշտական հիմնադրամը:

Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սերգէյ Խաչատրեան ստացած է զուիցերիական «Credit Swiss» դրամատան ամենամեայ մրցանակը` ճանչցուելով «Աշխարհի լաւագոյն երիտասարդ երաժիշտ»: Ջութակահարը պարգեւատրելու արարողութիւնը տեղի ունեցած է Վիեննայի մէջ, 18 Յունուար 2020-ին:

Արժանացած է նաեւ մրցանակի՝ զուիցերիական 75 հազար ֆրանկ գումարի չափով, որ երաժշտական բնագաւառի մէջ «ամենասուղ» մրցանակներէն մէկն է:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Սերգէյ Խաչատրեան + «Նայիրի» քառեակ = նոր համերգ

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]