Սեպուհ Լազ-Մինասեան
Արտաքին տեսք
Սեպուհ Լազ-Մինասեան | |
---|---|
Ծնած է | 1825 |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1887 |
Ուսումնավայր | Մուրատ-Ռափայէլեան Վարժարան |
Մասնագիտութիւն | թարգմանիչ, թատերագիր |
Թաւատառ գրութիւն (1825, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1887), հայ թատերագիր եւ թարգմանիչ։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կոստանդնուպոլիս, ուր ստացած է նախնական կրթութիւնը, ապա՝ 1838 թուականիէն ուսումը շարունակած է Փարիզի Մուրատեան վարժարանը։
Վերադառնալով Կ. Պոլիս, զբաղած է ուսուցչութեամբ։ 1850-ականներու վերջերը սկսած է թատրոնով հետաքրքրուիլ։ Ֆրանսերէնէ թարգմանած է թատերախաղեր, գրել թատերական երկեր, որոնց զգալի մասը բեմադրած է։
Թատերախաղեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ինքնուրոյն գործերէն են՝ «Արշակ Բ․», «Արա Գեղեցիկ» (1861), «Զապէլ» (1858), «Փարթամ Ամիրա» (1873), «Մարի եւ Խոսրով» (1870), «Ամբակում», «Սելիմ Գ․ եւ Ապտուլ Ազիզ» եւ այլն,
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թարգմանութիւններէն են՝ «Հելէնէ», «Արման Մարի», «Սուտ Փիլիսոփաներ», «Տոննա Լէոնորա», «Կարմիր Կամուրջ», «Տիկին Սոֆրոնիա», «Հերթայի աղջիկը»[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Գառնիկ Ստեփանեան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 23։