Սեն Ժերմեն Պալատ
Սեն Ժերմեն պալատ (ֆրանսերէն՝ Château de Saint-Germain-en-Laye), արքայական նախկին նստավայր Փարիզի Սեն Ժերմեն ան Լէ տեղանքին մէջ` Սենայի ափին: Ներկայումս պալատում տեղակայված է Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանը:
Հիմնում եւ հետագայ զարգացում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1122-ին Լյուդովիկոս VI-ը ներկայիս շինութեան շրջանին մէջ կառուցած էր Գրան Շատլէ ամրոցը, որ 1346-ին աւերուած է Անգլիոյ արքայ Էտուարտ Վուդստոկի կողմէն: Անկէ պահպանուած է միայն սրբազան կապը, որ կառուցուած է ճարտարապետ Պիեռ տէ Մոնտրյոյի նախագիծով Լիւդովիկոս IX-ի համար: Այդ նորարարական կառոյցին մէջ, որուն շինարարութեան մէջ մետաղական կառուցուածք օգտագործուած էր, պահուած են քրիստոնէական սրբազան մասունքներ, որոնցմէ են` Քրիստոսի գլխու փուշով շինուած պսակը, որ 1239-ին Ֆրանսայի արքային վաճառած էր Լատինական կայսրութեան միապետ Պալդուին II-ը:
Շառլ Իմաստունը հին վայրին մէջ վերակառուցած է աւերուած ամրոցը, իսկ Ֆրանցիսկ I-ը` ամբողջութեամբ վերականգնած է զայն: Ֆրանսական Վերածնունդի վարպետ Ֆիլիբեր Դելորմը Հենրի II-ի համար հին ամրոցի դիմաց իտալական նոր ոճով կը կառուցէ նոր նստավայր[1]: Նոր պալատին գրաւչութիւն կը հաղորդէր կանոնաւոր այգին, որ առաջիններէն մէկն էր Ֆրանսայի մէջ: Լիւդովիկոս XIII-ը Սեն Ժերմեն ան Լէ կը տեղափոխուի իր պալատը: Հենց այստեղ ալ կը ծնի անոր երկար սպասուած ժառանգը` Լիւդովիկոս XIV-ը:
Լուի Արեւ արքան չէր սիրեր հօր պալատը` գերադասելով ժամանակը անցուցած է հին ամրոցին մէջ, իսկ յետոյ ընդհանրապէս կը տեղափոխուի Վերսալ: Չնայած անոր` անոր կառավարման օրով երկու պալատները եւ այգին նորութիւններու կ՛ենթարկուին եւ Լուի Լեւոյի եւ Անդրէ Լենոտրի նախագիծով կը վերակարուցուի: 1688-ին այստեղ կ՛աբաստանի Անգլիայէն արտաքսուած արքյայ Ճեյմս II Ստիւարտը, որ հոն ալ կը մահանայ ու կը թաղուի: Ամբողջ 18-րդ դարու ընթացքին պալատը կը մնայ յակոբինյաններու սեփականութեան, չնայած Ստիւարտների ղեկավարը Ուտրեխտի հաշտութենէն ետք Ֆրանսայէն անցած էր Հռոմ[2]:
Հին ռեժիմի վերջին տարիները նշանաւորուած են Սեն Ժերմենի անկումով: Լիւդովիկոս XVI-ը պալատը կը հանյնէ իր եղբօրը` Արուտայի կոմս Շառլ Բուրբոնին, որ վերականգնելու փոխարէն ամբողջութեամբ կը քանդէ զայն` վերածելով հողակտորներու: Կը բահբանուին միայն Հենրի IV-ի թեւը[3]:
19-20-րդ դարեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]19-րդ դարուն Նապոլեոն դատարկ պալատը կը տեղափոխուի հեծելազօրի դպրոցը, իսկ անոր զարմիկ Նապոլեոն III-ը 1867-ին` վերանորոգումէն ետք, պալատին մէջ կը հիմնէ հնագիտութեան թանգարան: Սեպտեմբեր 1919-ին պալատին մէջ կը կնքուի Սեն Ժերմենի հաշտութեան պայմանագիրը` Առաջին աշխարհամարտի ժամանակ վերջ դնելով դաշնակիցներու եւ Ավստրիոյ միջեւ ռազմական գործողութիւններուն մէջ[4]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ F. Hamilton Hazlehurst, Jacques Boyceau, pp20, 77–79, 100, noted by Karling
- ↑ Edward T. Corp: A Court in Exile: The Stuarts in France, 1689-1718 (2004)
- ↑ The book was not published until 1652, but it had long been in preparation (Karling 1974)
- ↑ "Austrian treaty signed in amity," The New York Times, Sept. 11, 1919, p. 12
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|