Սարգիս Մոմճեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սարգիս Մոմճեան
Ծնած է 1875
Ծննդավայր Խարբերդի վիլայէթ,Մե­լի­տի­նէ
Մահացած է 1915
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Կրթութիւն Կ.Պոլ­սի Կայ­սե­րա­կան զին­ուո­րական
բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտութիւն բժիշկ

Սարգիս Մոմճեան (1875 - 1915 թթ.), հայ բժիշկ։

Ծնած է 1875 թուականին, Խար­բեր­դի նահանգի Տերսիմի գաւառի Խոզաթի գաւառակի կեդրոն Խոզաթ աւանին կամ Մելիտինէի մէջ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նախնական կրթութիւնն ստացած է ծննդավայրի թաղային վարժարանին մէջ։ 1894 թուականին աւարտած է ամերիկացի միսիոներներու Խարբերդի Եփրատ գոլէճը։ 1898 - 1899 թուականին աւարտած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի բժշկական բաժինը։ 1899 թուականին վերադարձած է Խարբերդ եւ որպէս բժիշկ աշխատած։ 1900 թուականին մեկնած է ԱՄՆ եւ վիրաբուժութիւն ուսանած Պալթիմորի եւ Եէյլի բժշկական համալսարաններուն մէջ։ 1901 թուական ԱՄՆ-ի Ճոն Հոփ Քինս հիւանդանոցի մէջ, վիրաբոյժի օգնական է աշխատած։ 1901 թուականի աշնան վերադարձած է Թուրքիա եւ Կ.Պոլսոյ մէջ մասնագիտական քննութիւնները յանձնելէ ետք վերադարձած է Խարբերդ, Խոզաթ։ Կարճ ժամանակ անց դարձած է Խարբերդի Խոզաթի անուանի վիրաբոյժը, տեղի կառավարիչի եւ երեւելի անձանց ընտանեկան բժիշկը։ 1911 թվականի դրությամբ աշխատել է Խարբերդում, Խոզաթում։1911 թվականին Կ.Պոլիսի «Բժիշկ» պարբերականուն մէջ յօդուած տպագրած է։ 1915 Ապրիլին Խարբերդի մէջ, Խոզաթի մէջ ձերբակալուած է, բանտարկուած եւ աքսորուած է Մելիտինէ։ Սպանուած է 1915 թուականին, Խոզաթ՝ Մելիտինէի մէջ, ի թիւս բազմաթիւ հայ մտաւորականներու՝ 40 տարեկան հասակին։ Կինը՝ Վիքթորիան եւ Նուպարըէ որդին, կորսուած են տարագրութեան ճանապարհին։ Սիրվարդը, դուստրն ու Հայկ որդին մազապուրծ փրկուելով, գոյատեւած են ու յետագային բնակուած՝ Նիւ Եորք։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Երեւանեան Գէորգ Ս., Պատմութիւն Չարսանճագի հայոց, Պէյրութ, 1956։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթըն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Խաչատրեան Լուսինէ եւ Բաբլումեան Արփինէ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915 - 1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երեւան, 2004։

Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։