Սայիտ Աքըլ
| Սայիտ Աքըլ سعيد عقل | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 4 Յուլիս 1912 |
| Ծննդավայր | Զահլէ (Լիբանան) |
| Մահացած է | 28 Նոյեմբեր 2014 |
| Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | Բանաստեղծ, փիլիսոփայ |
| Կուսակցութիւն | Guardians of the Cedars? |
Սայիտ Աքըլ (4 Յուլիս 1912, Զահլէ (Լիբանան) - 28 Նոյեմբեր 2014, Պէյրութ[1]), բանաստեղծ, փիլիսոփայ[2]:
Աքըլը ծնունդով զահլեցի, բայց իր կեանքը գրեթէ ապրած` Պէյրութ մայրաքաղաքին մէջ, եղած է գրող, լրագրող, մամուլի հանրածանօթ գրիչ: Փոքր տարիքէն բանաստողծութիւններ գրել սկսած ըլլալուն պատճառով զինք կոչած են «փոքրիկ բանաստեղծ»: Ան յատկանշական էր իր բանաստեղծական նորարար ոճով:
1960-70 թուականներուն Սայիտ Աքըլի անունով հիմնադրուած է մրցանակ մը, կարեւոր գումար մը, որ կը յատկացուէր արժանաւոր արուեստագէտներու:
Հայրենասէր ըլլալով հանդերձ, եղած է հայասէր, դրուատած հայ ժողովուրդը ամէն առիթներով: Մասնաւորաբար շեշտած՝ հայ ժողովուրդին աշխատասիրութիւնը, ոչ ոքի ձեռք երկարելու անոր հպարտութիւնը[3]:
Աշխատանքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աքըլը ունի բազմաթիւ գրութիւններ՝ սկսեալ թատերական բիէսներէն, դիւցազներգութիւններէն, պոէզիայէն մինչեւ երգերու բառեր։ Անոր առաջին հրատարակուած աշխատանքը լոյս տեսած է 1935 թուականին, արաբերէնով գրուած թատերական բիէս մը։ Անոր գործերը գրուած են կա՛մ լիբանանեան, կա՛մ գրական արաբերէնով, կա՛մ ֆրանսերէնով։
Բանաստեղծութիւններ եւ Բիէսներ[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Թուական | Բնագիր | Տեսակը |
| 1935 | بنت يفتاح | Թատերական պիէս |
| 1937 | المجدليّة | Դիւցազներգութիւն |
| 1944 | قدموس | Թատերական Բիէս |
| 1950 | رندلى | Բանաստեղծութիւն |
| 1954 | مشكلة النخبة | Բանաստեղծութիւն |
| 1960 | !أجمل منك...؟ لا | Բանաստեղծութիւն |
| 1960 | لبنان إن حكى | Բանաստեղծութիւն |
| 1961 | كأس الخمر | Բանաստեղծութիւն |
| 1961 | يارا | Բանաստեղծութիւն |
| 1961 | أجراس الياسمين | Բանաստեղծութիւն |
| 1972 | كتاب الورد | Բանաստեղծութիւններու ժողովածու |
| 1979 | قصائد من دفتري | Բանաստեղծութիւններու ժողովածու |
| 1974 | كما الأعمدة | Բանաստեղծութիւններու ժողովածու |
| 1978 | خماسيّات | Բանաստեղծութիւններու ժողովածու |
| 1981 | Ֆրանսերէն բանաստեղծութիւններ | Բանաստեղծութիւններ |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Centenarian Lebanese poet, writer Said Akl dies»(անգլերէն)
- ↑ «سعيد عقل – 1912 \ 2014 شاعر التبادع حياتــه:»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-06-03-ին։ արտագրուած է՝ 2016-11-30(արաբ.)
- ↑ «Յիշելով Սայիտ Աքըլը»
- ↑ (անգլերեն) Said Akl, 2025-10-08, https://en.wikipedia.org/w/index.php?title=Said_Akl&oldid=1315707584, վերցված է 2025-11-26