Սամուէլ Սաֆարեան
Սամուէլ Առաքել Սաֆարեան (22 Յունիս 1902, Շուշի - 9 Յունուար 1969, Երեւան), ճարտարապետ, ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1940), վաստակաւոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ճարտարապետութեան ակադեմիոյ ակադեմիկոս (1950)։
Ճարտարապետ Լիա Սաֆարեանի հայրն է։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1928-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի արուեստագիտական հիմնարկի ճարտարապետութեան բաժինը։
Աշխատակցած Է Ալեքսանդր Թամանեանի հետ: 1930-էն աշխատած Է «Երգիպրոգոր» նախագծային հիմնարկին մէջ, 1938-1941-ններուն՝ Երքաղխորհուրդի ճարտարապետութեան արուեստանոցի վարիչ, 1955-1969-ններուն՝ Հայպետնախագիծ հիմնարկի օրինակելի նախագծման արուեստանոցի ղեկավար։ 1931-էն՝ նաեւ Երեւանի արուեստագիտական հիմնարկի դասախօս (մասնագէտ՝ 1944-էն)։ 1941-1949-ններուն՝ Հայաստանի ճարտարապետներու միութեան վարչութեան նախագահ։
Ստեղծագործական Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սաֆարեանի նախագիծերով՝ Երեւանի մէջ կառուցուած են՝
- Քիմիական գործարանի բանուորական բնակելի թաղամասը (1932-1934)
- դասախօսներու տունը (1934)
- Պուշկիեւի անուան դպրոցը
- Գ. Ա. Յարութիւնեանի մենատունը
- Բնակելի շէնքեր՝ Մաշտոցի եւ Տիգրան Մեծի պողոտաներուն մէջ (1934-1944),
- ՀԳԱ եւ ԵՊԲՀ (1934-1955), ՄԼԻ (1947, այժմ՝ Չինաստանի դեսպանատուն), ՀՀ ԳԱԱ նախագահութեան (1954) եւ հիմնարկներու (1955-1972, համահեղինակ) շէնքերը
- Կառավարութեան 2-րդ տունը Հանրապետութեան հրապարակին վրայ (1947-1953, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1970, հետմահու)
- Արզնիի թիւ 2 առողջարանը (1933-1953)
- ՀԽՍՀ տաղավարը Մոսկուայի համամիութենական գիւղատնտեսական ցուցահանդէսին ընթացքին (1939 եւ 1954)
- Բիւրականի աստղադիտարանի համալիրը (1947-1956)
- Գիւմրիի Թատերական Թատրոնը (1965-1972)
- ԵՊԻ մասնաճիւղի համալիրը Վանաձորի մէջ (1968-1970)
Սաֆարեանի գործերուն բնորոշ են ճարտարապետական մտայղացման, յատակագծման բանականութիւնն ու յստակութիւնը, արուեստագիտական, կառուցուածքային եւ ծաւալատարածական, գեղագիտական խնդիրներու սերտ համադրումը, երկաթախառն կրաձոյլը կմախքի եւ քարի կիրառման ազգային ձեւերու ներդաշնակման ձգտումը, ճարտարապետական մարմինի ներքին եւ արտաքին դրսեւորումներու միասնութիւնը։
1951-1959-ներուն եղած է ՀԽՍՀ Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր[1]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Բիւրականի Աստղադիտարան
-
Կառավարութեան 2-րդ տուն
-
Ալեքսանդր Պուշկինի անուան թիւ 8 դպրոց (Երեւան)
-
Կումայրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատերական թատրոն
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007