Սամուէլ Կոսեան
Սամուէլ Կոսեան | |
---|---|
| |
Ծնած է | 24 Յունուար 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, թատերագիր |
Աշխատավայր | Գրական թերթ |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Սամուէլ Կոսեան (24 Յունուար 1947, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ բանաստեղծ, լրագրող, թատերագիր։ Հայաստանի Գրողներու միութեան անդամ (1976-էն)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան: 1970-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ճիւղին լրագրական բաժինը: Առաջին բանաստեղածութինը լոյս տեսած է 1962-ին, «Պիոներ կանչ» թերթին մէջ:
1979-81 թուականներուն աշխատակցած է Հայաստանի գրողներու միութեան մէջ՝ իբրեւ գեղարուեստական գրականութեան քարոզչական բիւրոյի տնօրէնի տեղակալ:
2004-ին վաչած է «Գրական թերթ»ի բանաստեղծական բաժինի վարիչի պաշտօնը:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակ է շարք մը ժողովածուներու, թատերգութիւններու, կը գրէ նաեւ մանուկներու համար։ Անոր թատերգութիւնները բեմադրուած են Յովհաննէս Թումանեանի անուան տիկնիկային եւ Համազգային թատրոններուն մէջ։
Լոյս ընծայած է բանաստեղծական երեք ժողովածուներ․
- «Գոյներ»,
- «Դէլի տունը երգի»,
- «Լուսաբացի թոչուն»:
Սամուէլ Կոսեան կատարած նաեւ շարք մը թարգմանութիւններ[1]:
«Դէպի տունը երգի» բանաստեղծական ծողովածուին համար՝ Սամուէլ Կոսեան արժանացած է ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Սամուէլ Կոսեան»։ Գրական Կամուրջ (hy-AM)։ 2012-11-29։ արտագրուած է՝ 2024-08-13