Jump to content

Սաապ JAS 39 Կրիփէն

Saab JAS 39 Gripen՝ շուէտական չորրորդ սերունդի կործանիչ, որ մշակած է Saab Ավիոնիքս ընկերութիւնը:

JAS-ը կը վերծանուի որպէս՝ Jakt Attack Spaning՝ կործանիչ, գրոհային, խուզարկու:

Բազմանպատակային Gripen կործանիչը 1980-ականներու կէսերուն ստեղծուեր է իր երկրի պաշտպանութեան համար: Ֆինանսաւորումն սկսած է 1980 թուականին, 1982-ին Շուէտի կառավարութիւնը որոշում մը ընդունած է JAS-39 անունով կործանիչի ստեղծման ծրագիր ծաւալելու: 1985 թուականին շարժիչի փորձարկումներն սկսած են, 26 Ապրիլ 1987-ին կատարուեցաւ առաջին փորձնական կործանիչի դուրսբերումը եւ 1988 թուականի Դեկտեմբեր 9-ին Կրիփէնն առաջին անգամ ելաւ օդ:
Ստեղծման ծրագրի բոլոր աշխատանքները 1996 թուականի վերջին աւարտուած են, այդ ատենը փործարկումներուն մէջ ներգրաւուած վեց նաւերը 1800-էն աւելի թռիչք կատարած են, 2300 ժամ օդին մէջ գտնուելով:

1997 թուականէն Շուէտի օդոյժերու սպառազինութեան մէջ է: 2011-ի դրութեամբ Հունկարիոյ, Չեխիոյ, ՀԱՀ-ի եւ Թայլանտի օդոյժերը կը շահագործեն: Նաեւ մեկ երկտեղանի JAS 39D կ'օգտագործէ անգլիական Empire Test Pilots’ School (ETPS) օդագնացութեան դպրոցը՝ իր փորձարկող օդաչուներու կատարելագործման համար:[1]
31 Հոկտեմբեր 2018-ին Շուէտ առաջարկած է[2][3] Հայաստանին մատակարարել JAS-39 Gripen կործանիչներ

Շահագործող երկիրները կապոյտով են

2016-ի դրութեամբ շահագործման մէջ է 158 մեքենա[4]
Կաղապար:Country data Թաիլանդ Թայլանտի թագաւորական օդոյժը ունի ութ JAS 39C եւ չորս JAS 39D 2016-ի դրութեամբ:[4]
 Բրազիլիա Պրազիլի օդոյժը 36 Կրիփէն պատուիրած է
Կաղապար:Country data Հարավային Աֆրիկա Հարաւային Ափրիկէի օդոյժը 26 օդանաւ Առաջին առաքումը կատարուեցաւ 30 Ապրիլին 2008-ի:[5][6]
 Հունգարիա Հունկարիոյ օդոյժը կը շահագործէ 14 Կրիփէն[7]
Կաղապար:Country data Շվեդիա Շուէտի օդոյժը կը շահագործէ 74 C եւ 24 D եւ պատուիրած է 60 E:[4] Անիկա սկզբնապէս 204 օդանաւ պատուիրած է, որոնցմէ 28-ը վարձակալած են Չեխիան եւ Հունկարիան:[8]
Կաղապար:Country data Չեխիա Չեխիոյ օդոյժը ունի վարձած 14 Կրիփէն
 Մեծ Բրիտանիա Օդաչուներու Փորձարկման Թագաւորական Դպրոցը Մարզումներու համար կ'օգտագործէ Կրիփէններ:[9]

1989 թուականին փորձարկումին ատենը օդանաւը կատարեցաւ անյաջող վայրէջք:[10]

Բնութագրական Տուեալներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կրիփէնի շարժիչի ծորանը

JAS 39C-ի եւ JAS 39D-ի համար

  • Անձնակազմ 1 (2) մարդ
  • Երկարութիւն՝ 14.1 (14,8) մ[11]
  • Թեւերու բացուածք՝ 8.4 մ
  • Բարձրութիւն՝ 4.5 մ
  • Թեւի մակերես՝ 30 մ²
  • Դատարկի զանգուած՝ 6800 (7100) քկ
  • Մեկնարկի նորմալ զանգուածը՝ 8500 քկ
  • Մեկնարկի առաւելագոյն զանգուած՝ 14 000 քկ
  • Օգտակար բեռնուածքի զանգուած՝ 5300 քկ
  • Տարողութիւններու վառելիքի զանգուած՝ 2000 քկ
  • Շարժիչ՝ Վոլվոյ Աէրոյ RM12
    • Ֆորսաժային քարշ՝ 1×8160 քիլոկրամ-ոյժ[12]

Թռիչքի բնութագրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Մեծ բարձրութեան առաւելագոյն արագութիւն՝ ~ 2200 քմ/ժ (Մախի թիւը՝ M=2,0)
  • Մարտական շառաւիղ՝ 800 քմ
  • Գործնական առաստաղ՝ 15 240 մ[13]
  • Բարձրացման արագութիւն՝ 255 մ/եկվ
  • Թեւին վրայ ճնշումը՝ 283 քկ/մ²
  • Թնդանոթային 1 × 27-մմ Mauser BK27 (մարտական պահուստը՝ 120 արկ)
  • Հրթիռներ
    • օդ-օդ՝
      • 6 × Rb.74 (AIM-9) կամ Rb 98 (IRIS-T)
      • 4 × Rb.99 (AIM-120) կամ MICA
      • 4 × Rb.71 (Skyflash) կամ Meteor
    • օդ-ցամաք
      • 4 × Rb.75
      • 2 × KEPD-350
      • 2 × Rbs.15F (նաւակործան հրթիռ)
  • Ռումբեր՝
      • 4 × GBU-12 Paveway II
      • 2 × Bombkapsel 90 (քասեթային)
      • 8 × Mark 82

Ծանoթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Gripen for Empire Test Pilots' School» (անգլերէն)
  2. Եռագոյն.com Շուէտ Առաջարկած է Հայաստանին Մատակարարել JAS-39 Gripen Կործանիչներ
  3. Թերթ.am ՊՆ-ը շուէտական Gripen կործանիչներ ձեռք բերելու որոշում չունի. Դաւիթ Տոնոյեան Archived 2019-04-07 at the Wayback Machine.
  4. 4,0 4,1 4,2 «World Air Forces»։ Flight Global։ 2016 
  5. Hoyle Craig (8 May 2008)։ «South Africa fields first Gripen fighter»։ Flightglobal։ արտագրուած է՝ 17 December 2013 
  6. Flanagan, Louise (4 September 2013), «SAAF jets aren't in storage, says general», IOL (ZA), http://www.iol.co.za/news/politics/saaf-jets-aren-t-in-storage-says-general-1.1572829 .
  7. «Honvedelem»։ HU։ 2017։ արտագրուած է՝ 13 February 2017 
  8. Hoyle Craig (7 September 2007)։ «Gripen enhancements escape Swedish cutbacks»։ Flightglobal։ Reed Business Information։ արխիւացուած բնօրինակէն 17 December 2013-ին։ արտագրուած է՝ 17 December 2013 
  9. «Saab signs new agreement with UK's test pilots' school» (Press release)։ Saab։ 15 February 2008։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 July 2012-ին։ արտագրուած է՝ 3 November 2013 
  10. Ground footage of the 1989 Gripen crash
  11. Բնութագրեր Archived 2013-10-30 at the Wayback Machine.
  12. Gripen — The wings of your nation — Technical Summary
  13. Specifications and performance data Archived 2012-01-28 at the Wayback Machine.