Ռոս Պաղտասարեան
Ռոս Պաղտասարեան անգլերէն՝ Ross Bagdasarian Sr. | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Rostom Sipan Bagdasarian |
Նաեւ յայտնի է իբրեւ | David Seville |
Ծնած է | 27 Յունուար 1919[1][2] |
Ծննդավայր | Ֆրէզնօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][4] |
Մահացած է | 16 Յունուար 1972[1][2] (52 տարեկանին) |
Մահուան վայր | Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5][6] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր | Ֆրէզնոյի Երկրորդական Վարժարան |
Տեսակ | փոփ երաժշտութիւն |
Մասնագիտութիւն | դերասան, Հեղինակ ու կատարող, երգահան, հեղինակ, երգիչ, դաշնակահար, բանաստեղծ, հեռատեսիլի դերասան, երաժշտական պրոդյուսեր, շարժապատկերի դերասան, Հնչիւնաւորող |
Աշխատավայր | Warner Bros.? |
Երեխաներ | Ռոս Բաղդասարյան կրտսեր? |
Ռոս Պաղտասարեան (բուն անունով՝ Ռոստոմ Սիփան Պաղտասարեան, 27 Յունուար 1919[1][2], Ֆրէզնօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[3][4] - 16 Յունուար 1972[1][2], Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5][6]), ամերիկահայ դաշնակահար, երգիչ, երգահան, ձայնագրման արտադրող եւ դերասան[7]․ յայտնի է իր բեմական Տէյվիտ Սեւիլ անունով։ Ամերիկահայ գրագէտ Ուիլիըմ Սարոյեանի մօրաքրոջ որդին։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ֆրէզնօ (Քալիֆորնիա)։ Սան Եոաքին հովիտի շատ մը հայերու պէս, անոր հայրն ալ այգեգործ եղած է։
Պաղտասարեան իր թատերական գործունէութիւնը սկսած է Պրոտուէյի մէջ, ուր 1939-ին խաղացած է թերթավաճառի դերը իր զարմիկ Սարոյեանի նշանաւոր թատերախաղին՝ «Քու կեանքիդ ժամանակը»ի մէջ։
Օդուժի յիսնապետ եղած է Բ. Աշխարհամարտին ընթացքին, 1941-1945ին Սեւիլլա (Սպանիա) տեղադրուած ըլլալով։ Ասկէ բխած է իր բեմական անունը՝ David Seville (Տէյվիտ Սեւիլ)։
«Եկ իմ տունը» անգլերէն երգը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սարոյեանի հետ հայ ժողովրդական երգի մը մշակումը դարձած է «Եկ իմ տունը» անգլերէն երգը, որ Քէյ Արմէնի (1950) առաջին ձայնագրութենէն ետք, մէկ միլիոն օրինակ ձայնապնակ ծախած է դերասան Ճորճ Քլունիի մօր՝ Ռոզմէրի Քլունիի ձայնագրութեամբ (1951)։ Այս երգը ծախած է 750,000 օրինակ՝ մէկ ամսուան մէջ, ու գրաւած է ամենածախուած ձայնապնակներու առաջին տեղը։
«Witch Doctor» երգը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1952-1956ին կարգ մը շարժանկարներու մէջ մանր դերեր կատարելէ ետք, Պաղտասարեան իբրեւ երգիչ նշանաւոր դարձած է «Witch Doctor» երգով, որ Տէյվիտ Սեւիլի անունով լոյս տեսած է 1958-ին ու ծախած՝ 1,500,000 օրինակ։ Երգը զուգերգ մըն էր իր իսկական ձայնին ու արագացած ձայնային տարբերակի մը, զոր ստեղծած էր ձայնագրիչի մը արագութեան կոճակին հետ փորձեր ընելէ ետք։
Սկիւռներու եռեակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նոյն տարին, Պաղտասարեան ստեղծած է իր սկիւռներու եռեակը, որուն առաջին երգը՝ “The Chipmunk Song (Christmas Don’t Be Late),” հրապարակուած է Նոյեմբեր 1958ին եւ առաջին տեղը գրաւած՝ Նոր Տարիին, ծախելով 4 միլիոն օրինակներ առաջին ամիսներուն եւ շահելով երեք «Կրէմի» մրցանակներ։ Անոնք շարունակած են նոր ու յաջող երգեր հրապարակել 1959-1964ին։ 1961-1962ին, Պաղտասարեան արտադրիչն էր “The Alvin Show” հեռատեսիլի բազմանկարին (CBS կայանէն)[7]։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռոս Պաղտասարեան մահացած է սրտի կաթուածէ Պեւըրլի Հիլզի իր տան մէջ, եւ հրկիզուած՝ Լոս Անճելըսի մէջ։
Ան սկիւռները կտակած է իր կնոջ ու զաւակներուն։ Անոր անդրանիկ որդին, որուն անունը նոյնպէս Ռոս է, սկիւռները վերստին հրապարակ հանած է 1970ական թուականներուն իր կնոջ՝ Ճանիս Քարմանի հետ, եւ անոնց միակ սեփականատէրը դարձած է՝ եղբօրմէն ու քրոջմէն իրաւունքները գնելէ ետք՝ 1990ական թուականներու կէսերուն։
1987-ի «The Chipmunk Adventure» ժապաւէնէն ետք, եօթը երկարաշունչ շարժանկարներ նկարուած են 1999-ի եւ 2011-ի միջեւ[8]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 http://famousdude.com/15633-ross-bagdasarian.html
- ↑ 4,0 4,1 4,2 Last.fm — 2002.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.pugetsoundradio.com/cgi-bin/forum/Blah.pl?m-1358315343/
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.sodahead.com/entertainment/friday-wacky-holiday-time-have-fun-and-enjoy/question-234481/?page=2
- ↑ 7,0 7,1 «Ross Bagdasarian Sr. - the Armenian genius behind “Alvin and the Chipmunks"»։ PanARMENIAN.Net (անգլերէն)։ արտագրուած է՝ 2022-11-07
- ↑ armprelacy (2020-01-16)։ «ՌՈՍ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ (մահ՝ 16 Յունուար, 1972)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2022-11-07