Ռոպըրթ Ճարվիք
| Ռոպըրթ Ճարվիք անգլերէն՝ Robert Jarvik | |
|---|---|
| Ծնած է | 11 Մայիս 1946[1][2] |
| Ծննդավայր | Midland, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 26 Մայիս 2025[3] (79 տարեկանին) |
| Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Սիրաքյուսի համալսարան?, Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ? և University of Utah School of Medicine? |
| Մասնագիտութիւն | գիւտարար և սրտաբան |
| Ամուսին | Մերիլին վոս Սավանտ? |
| Կայքէջ | jarvikheart.com/h…(անգլերէն) |
Ռոբըրթ Քոֆլըր Ճարվիք (անգլերէն՝ Robert Koffler Jarvik), ամերիկացի գիտնական, հետազօտող եւ գործարար, որ աւելի ծանօթ է Jarvik-7 արհեստական սիրտի ստեղծման եւ զարգացման գործընթացին մէջ իր ներդրման շնորհիւ։
Ռոբըրթ Ճարվիք ծնած է Միշիկըն նահանգի Միտլենտ քաղաքին մէջ եւ մեծցած Քոնեքթիքութ նահանգի Սթեմֆորտ քաղաքին մէջ։ Աւարտած է Սիրաքիուսի համալսարանը։ Նիւ Եորքի համալսարանը աւարտելով՝ ստացած է բժշկութեան մագիստրոսի աստիճան[4][5]։
Յետոյ ընդունուած է Եութահի համալսարան, ուր երկու տարի ուսանելէ ետք, 1971-ին աշխատանքի ընդունուած է Եութահի պետական համալսարանի հոլանտացի բժիշկ-գիւտարար Ուիլլեմ Ճոհան Քոլֆին քով, որ աշխատած է արհեստական մարմնանդամներու, ինչպէս նաեւ՝ սիրտի ստեղծման վրայ։
1976-ին Ճարվիք Եութահի համալսարանին մէջ ստացած է բժշկութեան դոկտորի աստիճան։
Բժիշկ-գիտնական ըլլալով՝ ան չէ աւարտած իր փորձառական շրջանը եւ երբեք չէ ունեցած բժշկական արտօնագիր[5][6][7]։
Ճարվիք հանրածանօթ դարձած է 1982-ին՝ իր ստեղծած արհեստական սիրտի մասին լուրերու հրապարակումէն ետք։
2 Դեկտեմբերի 1982-ին ան իր ստեղծած նոր սիրտը առաջին անգամ փոխպատուաստած է տարեց ատամնաբոյժ Պարնի Քլարքը, որ յաջորդող 112 օրերու ընթացքին յաճախ այցելած է հիւանդանոց, որմէ ետք ալ մահացած։ Երկրորդ հիւանդը՝ Ուիլիամ Շրետերը, ապրած է 620 օր[8][9]։
Անձնական Կեանքը[10]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճարվիքը ամուսնացած էր երկու անգամ։ Ան որդի մը եւ դուստր մը ունեցաւ իր առաջին կնոջմէն՝ Սոլթ Լէյք Սիթիի գրող եւ լրագրող Իլէյն Ճարվիքէն։
2011-ին ան եւ իր դուստրը գրեցին «Մարդ Մը Կը Մտնէ» բիեսը, որ ներշնչուած էր զոյգին ամուսնալուծութենէն ի վեր իր զաւակներուն հետ Ճարվիքի անյայտ-հայրական յարաբերութիւններով։
Ճարվիքը ամուսնացաւ Parade ամսագիրի սիւնակագիր Մերիլին վոս Սաւանթի հետ 1987-ի Օգոստոս 23-ին։
Ի տարբերութիւն որոշ աղբիւրներու, Ճարվիքը չէր պատկանիր Յիսուս Քրիստոսի Վերջին Օրերու Սուրբերու Եկեղեցիին։
Ճարվիքը մահացաւ Փարքինսոնի հիւանդութենէն 2025-ի Մայիս 26-ին, 79 տարեկանին, Նիւ Եորքի Մանհեթըն քաղաքի իր տան մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ GeneaStar
- ↑ Longman J. Robert Jarvik, 79, Dies; a Designer of the First Permanent Artificial Heart — The New York Times, 2025. — ISSN 0362-4331
- ↑ «Men in the News: A Pair of Skilled Hands to Guide an Artificial Heart: Robert Kiffler Jarvik». Article in The New York Times, 3 December 1982. Retrieved from on 2006-06-23.
- 1 2 «Milestones». Rime Magazine, March 2, 2009 p.18
- ↑ «Men in the News: A Pair of Skilled Hands to Guide an Artificial Heart: Robert Kiffler Jarvik». Article in The New York Times, 3 December 1982. Retrieved from on 2007-05-27.
- ↑ «Is this celebrity doctor’s TV ad right for you?». Article in MSNBC, 1 March 2007. Retrieved from on 2007-05-27.
- ↑ Liotta/Cooley "Orthotopic Cardiac Prosthesis for Two-Staged Cardiac Replacement, " which appears in Volume 24 (1969) of the American Journal of Cardiology (pp. 723—730).
- ↑ Artificial Heart — Early developments
- ↑ (անգլերեն) Robert Jarvik, 2025-10-27, https://en.wikipedia.org/w/index.php?title=Robert_Jarvik&oldid=1319079783, վերցված է 2025-11-28