Ռոպերթ Քոնտախսազով
Ռոպերթ Քոնտախսազով | |
---|---|
| |
Ծնած է | 26 Յուլիս 1937 |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 23 Յունիս 2010 (72 տարեկանին) |
Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
Քաղաքացիութիւն | Վրաստան |
Կրթութիւն | Թիֆլիսի Գեղարուեստի Ակադեմիա |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Անդամակցութիւն | Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն |
Ռոպերթ Աբգարի Քոնտախսազով (26 Յուլիս 1937, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 23 Յունիս 2010, Մոսկուա, Ռուսիա), վրացահայ նկարիչ։ Վրացական ԽՍՀ վաստակաւոր նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչներու միութեան անդամ (1968):
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռոպերթ Քոնտախսազովը ծնած է 1937 թուականին, Թիֆլիսի մէջ, բժիշկներու ընտանիքի մը։ Դպրոցը աւարտելէն յետոյ ընդունուած է Թիֆլիսի գեղարուեստի ակադէմիոյ գեղանկարչութեան բաժինին մէջ, որը աւարտած է 1963 թուականին (Վ.. Շուխաեւի եւ Ս. Քոպուլաձէի դասարան): Աւարտելէն յետոյ աշխատած է տիզայնի, ներքին ձեւաւորման, գրքային գրաֆիկայի բնագավառման մէջ։ 1990-ական թուականներուն Քոնտախսազովի մօտ նկատելի կը դառնան ոճային փոփոխութիւնները՝ գեղանկարները կը դառնան սեւ-սպիտակ, հիմնական ուշադրութիւնը կը կեդրոնանայ առաջնային ձեւերուն վրայ։
Ցուցադրուիլ սկսած է 1964 թուականէն։ Առաջին ցուցահանդէսը կազմակերպուած է 1989 թուականին, Թիֆլիսի մէջ, այնուհետեւ՝ 2000, 2003 թուականներուն։
2005 թուականէն կը բնակի Մոսկուայի մէջ։ 2006 թուականին Ռուսիոյի պետական հումանիտար համալսարանի թանգարանային կեդրոնին մէջ տեղի է կ'ունենայ Քոնտախսազովի «Այլ արուեստ» անյատական ցուցահանդէսը։ 1989 թուականին անյատական ցուցահանդէս կ'ունենայ Թիֆլիսի նկարիչներու տան մէջ։
Ստեղծագործութիւնները կը գտնուին Վրաստանի պետական պատկերասրահին, Թիֆլիսի, Երեւանի, Մոսկուայի, Ֆրանսայի, ԱՄՆ-ի, Հոլանտայի, Պելճիքայի, Յունաստանի, Իսրայէլի եւ Աւստրիոյ մէջ մասնաւոր հաւաքածուներով[1]:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Ջարդ», 1986
- «Հին քաղաք», 1991
- «Նատիւրմօրտ», 1995
- «Կակտուս», 1999
- «Լողասենեակ», 1998
- «Պատշգամբ», 1993
- «Լուացարան», 1999
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. N 4 (62) Май 2003 года
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ֆեյսբուքյան պաշտոնական էջը
- «Мастер в Храме Живописи» — статья о Роберте Кондахсазове, Журнал «Русский Клуб», июль, 2010 (№ 7)
- Статья о Кондахсазове «Изысканность и аскеза творца», Владимир САРИШВИЛИ
- Незаконченные тетради, Роберт Кондахсазов, «Дружба Народов» (2011, № 9)
- Роберт Кондазсазов, Незаконченные тетради. Журнал «Русский клуб»
- Ցուցահանդես Ռոբերտ Կոնդախսազովի հիշատակին