Ռիչարտ Հարիս
| Ռիչարտ Հարիս անգլերէն՝ Richard Harris | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Richard St John Harris |
| Ծնած է | 1 Հոկտեմբեր, 1930 |
| Ծննդավայր | Լիմերիք, Իրլանտա |
| Մահացած է | 25 Հոկտեմբեր, 2002 |
| Մահուան վայր | Համալսարանական քոլեջի հիվանդանոց, Քամտեն, Մեծ Լոնտոն, Լոնտոն, Անգլիա, Միացեալ Թագաւորութիւն[1] |
| Քաղաքացիութիւն | Կաղապար:Country data Իռլանդիա Իրլանտա |
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Ուսումնավայր | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա? և Crescent College? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Քամելոտ?, A Man Called Horse?, The Field?, Հարրի Փոթեր? և Գլադիատոր? |
| Տեսակ | արկածախնդրական և Ժամանակակից ժողովրդական երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | Դերասան, երաժիշտ, գրող, արտադրող |
| Աշխատավայր | Սքրանթոնի համալսարան? |
| Ամուսին | Էլիզապեթ Ուիլլիամզ եւ Ան Թըրքել |
| Ծնողներ | հայր՝ Ivan Harris?[2] |
| Երեխաներ | 3 |
Ռիչարտ Ճոն Հարիս, (անգլերէն՝ Richard St. John Harris, 1 Հոկտեմբեր, 1930, Լիմերիք, Իռլանտա - 25 Հոկտեմբեր, 2002, Լոնտոն, Անգլիա), իռլանտացի դերասան, երաժիշտ, գրող եւ արտադրող։ Ան մասնակցած է բազմաթիւ ֆիլմերու, օրինակ՝ This Sporting Life եւ King Arthur 1967 թուականին: Ան նաեւ կատարած է Ալպըս Տապլտորին դերը Harry Potter and The Philosopher's Stone (2001) եւ Harry Potter and The Chamber of Secrets (2002) ֆիլմերուն մէջ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հարիս 6-րդ զաւակն է Միլտրըտ Ժոսէֆինին[3] եւ ունի 8 քոյրեր ու եղբայներ, որոնցմէ են՝ Փաթրիք Իվան (1929-2008), Նոէլ Ուիլլիամ Մայքըլ (1932-1996), Տիարմիտ (1939–1985), եւ Ուիլլիամ Ճորճ Հարիս (1942-2007)[4][5]:
Դպրոցը աւարտելէ ետք, Հարիս կ'անցնի դէպի Անգլիա որպէսզի շարունակէ արտադրողի մասնագիտութիւնը: Աակայն ան չգտներ յարմար դասընթացքներ եւ կ'որոշէ դառնալ դերասան: Բայց Հարիս կը մերժուի ու կը ձախողի, որուն պատճառաւ ան 6 շաբաթ կը մնայ անտուն: 1956 թուականին, ան սկսաւ թատերախաղերու մէջ դերեր ունենալ, օրինակ՝ The Quare Fellow թատրոնին մէջ[6]: Թատրոններու մէջ մաս կազմելէ ետք, ան սկսաւ դերեր ստանալ ֆիլմերու մէջ ու դարձաւ համաշխարհային նշանաւոր դերասան:

1957 թուականին, Հարիս ամուսնացաւ Էլիզապեթ Ուիլլիամզին հետ եւ անոնք ունեցաւ 3 զաւակներ՝ Ժարետ Հարիս (դերասան), Ճէյմի Հարիս (դերասան) եւ Տամայան Հարիս (արտադրող): Ռիչարտ եւ Էլիզապեթ ամուսնալուծուեցան 1969 թուականին, եւ ետքը Էլիզապեթ ամուսնացաւ Ռեքս Հարիսընին հետ, իսկ Ռիչարտը՝ Ան Թըրքելին: Սակայն 1982 թուականին Ռիչարտ եւ Ան ամուսնալուծուեցան:
1970 թուականին սկիզբին, Ռիչարտը ալքոհոլականէր եւ այս վատ ձեւով կ'ազդէր իր դերասանութեան գործընթացքին եւ մասնագիտութեան, ինչպէս նաեւ իր առողջութեան:
Հարիս մահացաւ 25 Հոկտեմբեր, 2002 թուականին University College հիւանադանոցին մէջ, Լոնտոն, Անգլիոյ մէջ, հիւանդութեան պատճառով[7][8]:
Ան չկարողացաւ Տամպլտորին կերպարը շարունակել Հէրի Փոթըր ֆիլմերուն մէջ[9], եւ իր դերը կատարեց Մայքըլ Կամպընը[9][10]:
Յուշարձաններ եւ Ժառանգութիւն[11]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քիլքիի Արձանը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2006 թուականի Սեպտեմբեր 30ին, Քլէրի Գաւառի Քիլքի քաղաքէն Մանուէլ Տի Լուսիան, որ երկար տարիներ անոր բարեկամն էր, կազմակերպեց Հարիսի բրոնզե, կենդանի չափի արձանի մը տեղադրումը Քիլքիի մէջ։
- Արձանը կը ներկայացնէ Հարիսը՝ տասնութ տարեկանին ռաքէթպոլ խաղալու ժամանակ։ (Ան շահած էր տեղական մրցոյթը երեք կամ չորս անգամ անընդմէջ՝ 1940ականներու վերջերուն)։
- Քանդակագործն էր Շէյմըս Քոնոլլի, եւ գործը բացայայտուեցաւ Ռասըլ Քրոուի կողմէ։
- Հարիսը ճանչցուած սքուաշ ռաքէթներու խաղացող էր, շահելով Քիլքիի «Թիւոլի Բաժակը» չորս տարի անընդմէջ (1948էն 1951), որ մինչեւ այսօր անգերազանցելի մրցանիշ է։
Լիմերիքի Արձանը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հարիսի ուրիշ մը կենդանի չափի արձանը, որ կը ներկայացնէ զայն «Քամըլոթ» ֆիլմին մէջ իր Արթուր Թագաւորի դերով, կանգնեցուած է Լիմերիքի՝ իր ծննդավայրին կեդրոնը գտնուող Պէտֆորտ Ռոուի վրայ։ Այս արձանին քանդակագործն էր Իրլանտացի քանդակագործ Ճիմ Քոնոլլին, որ Լիմերիքի Արուեստի եւ Դիզայնի Դպրոցի շրջանաւարտ էր։
Ժառանգութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2009 թուականի BAFTA մրցանակաբաշխութեան ժամանակ Միքի Ռուրքը իր Լաւագոյն Դերասանի մրցանակը նուիրեց Հարիսին՝ զայն անուանելով «լաւ բարեկամ եւ մեծ դերասան»։
- 2013 թուականին Ռոպ Կիլը եւ Զէպ Մուրը հիմնեցին տարեկան «Ռիչարտ Հարիսի Միջազգային Ֆիլմի Փառատօնը»։
- Ռիչարտ Հարիսի Ֆիլմի Փառատօնը Իրլանտայի ամենաարագ աճող ֆիլմի փառատօններէն մէկն է. աճելով 2013 թուականի տասը ֆիլմէն՝ մինչեւ 2017 թուականի աւելի քան 115 ֆիլմի։ Ամէն տարի Հարիսի որդիներէն մէկը կը մասնակցի Լիմերիքի փառատօնին։
- 2015 թուականին Լիմերիքի Գրողներու Կեդրոնը յայտարարեց յիշատակի տախտակ մը՝ Փառնըլ Փողոցի վրայ գտնուող Չարլի Սէնթ Ճորճի պապի (պանդոկ) դուրսը։ Այս պապը Հարիսի սիրած խմելու վայրերէն մէկն էր Լիմերիք այցելութիւններուն ընթացքին։ Տախտակը, որ կը գովերգէր Հարիսի գրական գործերը՝ որպէս Լիմերիքի Գրական Քալելու Շրջագայութեան մէկ մասը, բացայայտուեցաւ անոր որդիին՝ Ճարըտ Հարիսի կողմէ։
- 1996 թուականին Հարիսը պատուուեցաւ Իրլանտական յուշադրոշմով՝ «Իրլանտական Քինեմայի Հարիւրամեակին» համար, չորս դրոշմի հաւաքածոյ մը, որ կը ներկայացնէր տասներկու Իրլանտացի դերասաններ չորս Իրլանտական ֆիլմերու մէջ։ Ան կրկին պատուուեցաւ 2020 թուականի «Իրլանտացիներ Արտասահմանի Մէջ» դրոշմներով։
- Ռիտլի Սքոթը, որ Հարիսի տնօրէնն էր «Գլատիաթոր» ֆիլմին մէջ, յետագային ընտրեց Փոլ Մէսքալը՝ «Գլատիաթոր II» ֆիլմին մէջ Լուքիւս Վէրոսի դերը մարմնաւորելու համար, մասամբ այն պատճառով, որ Մէսքալը նմանութիւն ունէր Հարիսի հետ, որ կը մարմնաւորէր իր կերպարին պապը բնագիր ֆիլմին մէջ։
Ալպոմներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Camelot (1967)
- A Tramp Shining (1968)
- The Yard Went On Forever (1968)
- The Richard Harris Love Album (1970)
- My Boy (1971)
- Slides (1972)
- His Greatest Performances (1973)
- Jonathan Livingston Seagull (1973)
- The Prophet (1974)
- I, in the Membership of My Days (1974)
- Gulliver Travels (1977)
- Mack The Knife (1989)
- Little Tramp (1992)
- The Apocalypse (2004)
Երգեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- "Here in My Heart" (1963)
- "How to Handle a Woman" (1968)
- "MacArthur Park" (1968)
- "Didn't We?" (1968)
- "The Yard Went On Forever" (1968)
- "The Hive" (1969)
- "One of the Nicer Things" (1969)
- "Fill the World With Love" (1969)
- "Ballad of A Man Called Horse" (1970)
- "Morning of the Mourning for Another Kennedy" (1970)
- "Go to the Mirror" (1971)
- "My Boy" (1971)
- "Turning Back the Pages" (1972)
- "Half of Every Dream" (1972)
- "Trilogy" (1974)
- "The Last Castle" (1976)
- "Lilliput" (1977)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://www.hollywood.com/news/brief/1682631/richard-harris-beloved-dumbledore-in-harry-potter-dies
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ «A hell-raiser and shining star»։ Daily Mail։ արտագրուած է՝ 19 October 2010
- ↑ «Harris was one of the most outstanding film stars of his time»։ Irish Independent։ 27 October 2002։ արտագրուած է՝ 10 December 2007
- ↑ Severo Richard (26 October 2002)։ «Richard Harris, Versatile And Volatile Star, 72, Dies»։ The New York Times։ արտագրուած է՝ 10 December 2007
- ↑ «Entertainment | Obituary: Richard Harris»։ BBC News։ 25 October 2002։ արտագրուած է՝ 10 November 2012
- ↑ «Lionhearted - Death, Richard Harris»։ People.com։ 2014-05-26։ արտագրուած է՝ 2015-08-19
- ↑ «Entertainment | Harris's Potter role unaffected by illness»։ BBC News։ 30 August 2002։ արտագրուած է՝ 10 November 2012
- ↑ 9,0 9,1 Peter O'Toole Internet Movie Database կայքէջին վրայ
- ↑ «Entertainment | Obituary: Richard Harris»։ BBC News։ 2002-10-25։ արտագրուած է՝ 2015-08-19
- ↑ (անգլերեն) Richard Harris, 2025-10-30, https://en.wikipedia.org/w/index.php?title=Richard_Harris&oldid=1319588510, վերցված է 2025-11-22
Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ричард Харрис Internet Movie Database կայքէջին վրայ
- Ռիչարդ Հարիսը peoples.ru կայքում
- Հարիսի ֆան կայքը Archived 2011-10-28 at the Wayback Machine.