Jump to content

Ռաֆաէլ Յակոբեանց

Ռաֆաէլ Յակոբեանց
Ծնած է 11 Օգոստոս 1942(1942-08-11)
Ծննդավայր Պաքու, Խորհրդային Միութիւն
Մահացած է 6 Փետրուար 2014(2014-02-06) (71 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Տեսակ օփերա
Մասնագիտութիւն երգիչ
Աշխատավայր Հայֆիլհարմոնիա?, Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց

Ռաֆաէլ Յակոբեանց (11 Օգոստոս 1942(1942-08-11), Պաքու, Խորհրդային Միութիւն - 6 Փետրուար 2014(2014-02-06), Երեւան, Հայաստան), Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ։ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի փրոֆէսոր, օփերայի երգիչ:

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նախնական երաժշտական կրթութիւնը ստացած է յատուկ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակի դասարանի մէջ։

1962-1967 թուականներուն յաճախած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի ջութակի բաժինը, 1973 թուականին՝ նոյն երաժշտանոցի ակադեմական երգեցողութեան բաժինը՝ Գոհար Գասպարեանի ղեկավարութեամբ։

1963-1969 թուականներուն աշխատած է պետական ֆիլհարմոնիայի, ապա՝ Հայաստանի ռատիոյի եւ հեռուստատեսութեան սիմֆոնիկ նուագախումբերուն մէջ։

1970-ին եղած է Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէթի ազգային ակադեմական թատրոնի մեներգիչ[1]։

1995 թուականին վոքալի դասեր տուած է Երեւանի Կոմիտասի անուան Պետական Կոնսերվատուարին մէջ։ 2001-2005 թուականներուն ան եղած է ՀՀ «Արուեստի ու գրականութեան» Ժողովրդային Համալսարանի երաժշտական ֆաքիւլթէթի դեկանը։

1988 թուականին՝ Վերտիի ծննդեան 175-ամեակին առիթով, պրոֆեսոր Ռաֆայէլ Յակոբեանց-ի մտայղացումով, դիրիժոր Լեւոն Շապանեան-ի եւ ռեժիսոր Նորայր Սարգսեանի ներկայացումով Երեւանի Օփերայի Թատրոնին մէջ բեմ բարձրացած է «Վերտիանա» թատերականացուած Գալա համերգը, որ ներառած է հատուածներ Վերտիի 14 օփերաներէն[2]։

Ան մահացած է երկար ատեն քաղցկեղի դէմ պայքարելէ ետք:

  • Ամոնասրօ՝ Վերտիի «Աիդա» օփերայէն
  • Թոնիօ՝ Լէոնքաւալլոյի «Պայացներ» օփերայէն
  • Սպանդարատ՝ Չուխաճեանի «Արշակ Երկրորդ» օփերայէն

2013 թուականին ան արժանացած է Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչի կոչման[3]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «AV Production - Ռաֆիկ Յակոբեանց»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-08-17-ին։ արտագրուած է՝ 2021-10-12
  2. (հայերեն) Ռաֆիկ Հակոբյանց, 2025-03-02, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8C%D5%A1%D6%86%D5%AB%D5%AF_%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D6%81&oldid=10242672, վերցված է 2025-11-21
  3. Հանրապետութեան նախագահի հրամանագրերը