Jump to content

Ռաշիտ Թահա

Ռաշիտ Թահա
արաբերէն՝ رشيد طه‎
Ծնած է 18 Սեպտեմբեր 1958[1]
Ծննդավայր Ալճերիա
Մահացած է 12 Սեպտեմբեր 2018(2018-09-12)[2][3][4] (59 տարեկանին)
Մահուան վայր Les Lilas[5][4]
Քաղաքացիութիւն  Ալճերիա և  Ֆրանսա[6]
Տեսակ ռոք, Ռաի?, Algerian chaabi? և Համաշխարհային երաժշտութիւն[7]
Մասնագիտութիւն Երգիչ
Անդամութիւն Carte de Séjour? և Frigo?[8]

Ռաշիտ Թահա (ֆրանսերէն՝ Rachid Taha, ծնած՝ 18 Սեպտեմբեր 1958, Ալճերիա), նշանաւոր ալճերիացի, ծագումով ֆրանսացի երգիչ ռայ (Raï) եւ ժողովրդական (Chaâbi) երաժշտութեան։ Նշանաւոր երգերէն են Barbès, Voilà, Voilà եւ Ya Rayah։ Ան նշանաւոր է Abdel Kader երգով խմբային Խալետի եւ Ֆոտելի ընկերակցութեամբ։ Սկիզբի տարիներուն Ռաշիտ Թահան մաս կը կազմէր Carte de séjour ֆրանսական երաժշտային խումբի։

Թահա ծնած է 18 Սեպտեմբեր 1958-ին, Սիկ (Մասքարա նահանգ, Ալճերիա), թէեւ երկրորդ աղբիւր մը կը նշէ, թէ ան ծնած է Ալճերիոյ ծովափնեայ Օրան քաղաքին մէջ: Այս քաղաքը «ռայ» (raï) երաժշտութեան ծննդավայրն էր, իսկ 1958-ը առանցքային տարի էր ֆրանսական իշխանութեան դէմ Ալճերիոյ անկախութեան պայքարին մէջ: Ան սկսաւ ալճերիական երաժշտութիւն լսել 1960-ականներուն, ներառեալ փողոցային ոճի «շաապի» (chaabi) կոչուող երաժշտութիւնը: Ասկէ բացի, Մաղրէպի տարածաշրջանի երաժշտութիւնը իր դաստիարակութեան մէկ մասն էր:

Ան իր ծնողքին հետ Ֆրանսա տեղափոխուեցաւ, երբ տասը տարեկան էր, եւ 1968-ին հաստատուեցաւ Լիոն քաղաքի շուրջ գտնուող գաղթականական համայնքի մը մէջ: Իր հայրը մանածագործական գործարանի աշխատաւոր էր՝ երկար ժամերով եւ ցած աշխատավարձով, այնպէս որ անոր կեանքը համեմատուած է «ժամանակակից ստրուկի» կեանքին հետ: 17 տարեկանին, Թահա ցերեկները կ'աշխատէր կեդրոնական ջեռուցման կայանի մը մէջ, որ նկարագրուած է իբրեւ «ռամիկ աշխատանք», եւ կը ատէր այս գործը, սակայն գիշերները կ'աշխատէր իբրեւ ակումբի DJ՝ նուագելով արաբական երաժշտութիւն, րէփ, սալսա, ֆանք եւ «ամէն ինչ, որ իրեն հաճելի կը թուէր»[10]:

1970-ականներու վերջաւորութեան, Թահա հիմնեց «The Rejects» կամ ֆրանսերէնով «Les Refoulés» կոչուող գիշերային ակումբը, ուր ան արաբական փոփ դասականներու խառնուրդները (mashups) կը նուագէր Led Zeppelin-ի, Bo Diddley-ի եւ Kraftwerk-ի ռիթմերու վրայ[11]:

Carte De Séjour-ի հետ
  • 1983։ Carte De Séjour
  • 1984։ Rhorhomanie
  • 1986։ 2½ (Deux Et Demi)
  • 1987։ Ramsa (Cinq)
Սոլո
  • 1991։ Barbès
  • 1993։ de Rachid Taha
  • 1995։ Olé Olé
  • 1997։ Carte Blanche
  • 1998։ Dîwan
  • 1999։ 1,.2,.3 Soleil - ալպոմ Խալետին եւ Ֆոտելին հետ
  • 2000։ Made in Medina
  • 2001։ Rachid Taha Live
  • 2004։ Tékitoi
  • 2006։ De Dîwan 2
  • 2009։ Bonjour
  • 2013։ Zoom

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ Internet Movie Database
  2. ↑ وفاة المغني الجزائري رشيد طه
  3. ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  4. 1 2 (unspecified title)
  5. ↑ http://www.lefigaro.fr/culture/2018/09/12/03004-20180912ARTFIG00172-deces-de-rachid-taha-chanteur-du-groupe-carte-de-sejour.php
  6. ↑ https://teleobs.nouvelobs.com/la-selection-teleobs/20140203.OBS4851/francais-d-origine-controlee.html
  7. ↑ Montreux Jazz Festival Database
  8. ↑ https://frigocosmos.com/
  9. ↑ (անգլերեն) Rachid Taha, 2026-06-07, https://en.wikipedia.org/w/index.php?title=Rachid_Taha&oldid=1358310474, վերցված է 2026-09-18
  10. ↑ Robin Denselow (28 May 2001). "Nuclear fusion: Rashed Taha mixes rock and techno with Algerian street music – and the results are so good, he's already been banned from French radio". The Guardian. London. Retrieved 4 June 2011.
  11. ↑ Morgan, Andy. "Can Rachid Taha rock the Casbah?". The Independent. 6 November 2009. Retrieved 8 November 2009.