Պրայի Այբուբենը
Պրայի Այբուբենը, (ֆրանսերէն՝ Braille) տեսողութեան հարցեր ունեցող մարդոց համար նախատեսուած ուռուցիկ-կէտային համակարգ մըն է, որ 1824-ին ստեղծած է ֆրանսացի Լուի Պրայ (ֆրանսերէն՝ Louis Braille)` 15 տարեկանին։ Լուի Պրայ կօշկակարի զաւակ էր եւ տեսողութիւնը կորսնցուցած էր երեք տարեկանին։
Գրութեան Եղանակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պրայի գիրերը պատկերելու համար կը կիրարկուին վեց կէտանի բջիջներ։
Կէտերուն ուռուցիկութիւն կը տրուի թուղթին հակառակ կողմէն։ 0,5 մմ բարձրութիւնը շօշափելով, կարելի է կէտերը զգալ։ Կէտերուն հեռաւորութիւնը շուրջ 2,5 մմ է, բջիջներունը` հորիզոնական ուղղութեամբ՝ 3,75, ուղղաձիգ ուղղութեամբ՝ 5 մմ։
Լատինական Տառեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Առաջին a-j տասը տառերը կը պատկերեն վերին չորս կէտերու միջոցով (նշուած են սեւ գոյնով)։
- Երկրորդ շարքի k-t տառերուն երկրորդ տասնեակն է, որոնք կը ստացուին համապատասխան բջիջին ներսը՝ մէկական կէտ (նշուած են կարմիր գոյնով) աւելցնելով։
- Երրորդ շարքի առաջին u-y հինգ տառերը կը ստացուին առաջին շարքի համապատասխան բջիջներուն մէջ՝ վարէն երկուքական կէտ (նշուած են կանաչ գոյնով) աւելցնելով։
- w-ն կը ստացուի բջիջի երրորդ տողին աջէն մէկ կէտ (նշուած է բոսոր գոյնով) աւելցնելով։
a/1 | b/2 | c/3 | d/4 | e/5 | f/6 | g/7 | h/8 | i/9 | j/0 |
k | l | m | n | o | p | q | r | s | t |
u | v | x | y | z | w |
Աւանդական վեցկէտանի Պրայը ունի 26=64 տարբեր նշաններ[1]։ Անոնք օգտագործելով կը ստացուին ինչպէս տարբեր այբուբեններու տառերը, այնպէս ալ թուանշանները, կէտադրական նշանները. անգլերէնին մէջ նաեւ՝ առանձին բառեր եւ տառերու համադրութիւններ։
Հայկական Այբուբենին Տառերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուանշաններ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 0 | ||
Հայերէն | Ա | Պ | Ջ | Տ | Է | Ֆ | Կ | Հ | Ի | Ճ | ||
Անգլերէն | A | B | C | D | E | F | G | H | I | J | ||
Հայերէն | Ք | Լ | Մ | Ն | Օ | Բ | Գ | Ր | Ս | Թ | Ծ | Ժ |
Անգլերէն | K | L | M | N | O | P | Q | R | S | T | st | |
Հայերէն | Ը | Վ | Խ | Ե | Զ | Ց | Ձ | |||||
Անգլերէն | U | V | X | Y | Z | and | for | of | the | with | ||
Հայերէն | Չ | Ղ | Շ | Դ | Յ | Փ | Ռ | Ո | Ւ | |||
Անգլերէն | ch | gh | sh | th | wh | ed | er | ou | ow | W | ||
Հայերէն | ` (բութ) |
- (տողա- դարձ) |
: (վերջա- կէտ) |
՞ (հարցի նշան) |
||||||||
Անգլերէն | , -aa- |
; -bb- |
։ -cc- |
-dd- |
en |
! -ff- |
() -gg- |
? " |
in |
" |
Պրայի Այբուբենին Գրամեքենան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պրայի Այբուբենին գրամեքենան վեց ստեղներով գրամեքենայ մըն է, որ առիթ կ'ընծայէ օգտագործողին գրելու պրէյլեան տառատեսակով, սովորական տպագիր էջի մը վրայ[2]:
Առաջին պրէյլեան գրամեքենան, որ մեծ ընդունելութիւն գտած է, յօրինած է Ֆրենք Հէյվըն Հոլը (Իլինոյսի կոյրերու դպրոցի տեսուչ) եւ զայն հանրութեան ներկայացուցած՝ 1892-ին[3]:
Յիշատակութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամէն տարի, 4 Յունուարին միջազգային մակարդակով կը նշուի Պրայի Այբուբենին համաշխարհային օրը՝ ի յիշատակ Լուի Պրայի ծննդեան եւ անոր կատարած ջանքերուն: Թէեւ միջոցառումը պետական տօն չի համարուիր, սակայն 2019-էն սկսեալ ՄԱԿ-ի կողմէ ճանչցուած է իբրեւ տօնակատարութեան պաշտօնական օր[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Louis Braille and the Braille System»։ արտագրուած է՝ August 16, 2018
- ↑ «Պրէյլի Այբուբենին Գրամեքենան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-10-28-ին։ արտագրուած է՝ 2022-07-28
- ↑ Գրամեքենային Պատմութիւնը
- ↑ Պրէյլի Միջազգային Օր
|