Պորիս Դաւիթեան
Պորիս Դաւիթեան | |
---|---|
Ծննդեան անուն | ռուս.՝ Борис Давидян |
Նաեւ յայտնի է իբրեւ | Բոկա |
Ծնած է | 28 Ապրիլ 1949 |
Ծննդավայր | Պաքու, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 20 Յուլիս 2020[1] (71 տարեկանին) |
Մահուան վայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Տեսակ | ռուսական շանսոն? |
Մասնագիտութիւն | երաժիշտ, Հեղինակ ու կատարող, երգիչ |
Պորիս Դաւիթեան (յայտնի է Պոկա կեղծանունով, 28 Ապրիլ 1949, Պաքու, Խորհրդային Միութիւն - 20 Յուլիս 2020[1], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), խորհրդահայ երգիչ, հեղինակ-կատարող։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պաքու։ Հայրը եղած է պատերազմի մասնակից․ պատերազմը աւարտելէ ետք աշխատանքի անցած է գործարանի մը մէջ։ Մայրը՝ եղած է կենսաբան։
Պորիսը կանուխէն հետաքրքրուած է երաժշտութեամբ, բակերու եւ շէնքերու մուտքերը նուագած է կիթառ եւ երգած է տարբեր երգեր, որոնք շատերուն կողմէ հաճոյքով լսուած են։
Դաւիթեանի երաժշտական ասպարէզին վրայ մեծ ազդեցութիւն ունեցած է հայրը, որ նուագած էր մանտոլին եւ դեռ պատերազմի տարիներէն գիտեր շատ երգեր։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պորիս Դաւիթեան առաջին ալպոմը ձայնագրած է 1972 թուականին[2]։ Ան իր երաժիշտ ընկերներու հետ յաճախ ելոյթ ունեցած է զանազան միջոցառումներու ընթացքին։ 1973-1974 թուականներուն Պոկա երգերը ձայնագրած է Թիֆլիզի «Մելոտիա» ձայնագրման աշխատանոցին մէջ։ Ապրած եւ ստեղծագործած է նաեւ Մոսկուայի մէջ։
1996 թուականի սկիզբին Պոկա իր ընտանիքին հետ ապրած է Երեւանի մէջ, այնուհետեւ տեղափոխուած է Մոսկուա, յետոյ ալ՝ Միացեալ Նահանգներ։
Պորիս Դաւիթեան երկար տարիներ ելոյթ ունեցած է երաժիշտներ Ալեքսանտր Պաղտասարովի (քլարինէթ), Համլէթ Գալուստեանի, Սուրէն Քերանեանի (ստեղնաշարերային գործիքներ), Իկոր Սաֆարովի, Կէորկի Ակապոփովի հետ։
Երգիչը համերգներով հանդէս է եկած է Ռուսաստանի, Աւստրիայի եւ այլ երկիրներու մէջ:[3]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է երգիչ Բոկան
- ↑ «Մահացել է երգիչ Պոկան»։ Bravo.am։ արտագրուած է՝ 2023-03-06
- ↑ «ՄԱՀԱՑԱԾ Է ԵՐԳԻՉ ՊՈԿԱ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2023-03-06