Պլետ լիճ
Լիճ | |
---|---|
Պլետ | |
Blejsko jezero | |
Պլետ լիճ | |
Երկիր | Սլովենիա |
Տարածութիւն | 1,45 քմ² |
ԲԾՄ | 475 մ |
Պլետ լիճ (սլովեներէն՝ Blejsko jezero, գերմ․՝ Veldeser See), Յուլիան Ալպեան լեռներու լիճ․ կը գտնուի հիւսիս-արեւմտեան Սլովենիա, Պլետ համանուն քաղաքին կից։ Հանրածանօթ է իր ջուրերուն մէջ գտնուող կղզիին ու անոր վրայ գտնուող ամրոցին համար։ Սլովենիոյ զբօսաշրջիկութեան կեդրոններէն մէկն է եւ Լիուպլիանա մայրաքաղաքէն 55 քլ հեռու է։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիճին երկարութիւնը 2․120 մ․ է եւ լայնքը 1․380 մ․։ Ամենէն խորունկ մասը 29,5 մ․ է։ Պլետ ունի պզտիկ կղզի մը եւ շրջապատուած է լեռներով եւ անտառներով։
Պղինձեայ ժամանակաշրջանին պաշտամունքի վայր եղած է։ Լիճի ափերուն յայտնաբերուած են Ք․Ա․ 13րդ - Ք․Ա․ 12րդ դարաշրջանին պատկանող ոսկեայ գոհարեղէններ։ Նոյնանման գոհարեղէններ յայտնաբերուած են Զուիցերիա, Պաւարիա եւ Հունգարիա։
Թիավարութեան Համաշխարհային Ախոյանութիւնը Պլետ լիճին մէջ տեղի ունեցած է 1966, 1979, 1989 եւ 2011 թուականներուն։
Դարերէ ի վեր, եւրոպացիները կը զբօսնեն լիճին ափերուն ու կ՛այցելեն անոր բերդը։ Հռոմէական «Սրբազան Կայսրութեան» կառավարիչ Հենրիկ Բ․ (գերմ․՝ Heinrich II, իտալ․՝ Enrico II) այդքան շատ վայելած է լիճը, որ 1004-ին անոր ափերուն կը կառուցէ Պլետ բերդը զոր որպէս արքունիք կը յանձնէ։
Պլետ կղզի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պլետ կղզին ունի բաւական շէնքեր, որոնցմէ գլխաւորը Սուրբ Աստուածամայրին նուիրուած եկեղեցին է (վերանորոգուած ԺԸ․ դարուն)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ք․Ա․ 13րդ - Ք․Ա․ 12րդ դարաշրջանին պատկանող երկու ոսկեայ գոհարեղէններ(անգլերէն)
- ↑ Պլետ լիճին բերդը(անգլերէն)
- ↑ 1966 Թիավարութեան Համաշխարհային Ախոյանութիւն(անգլերէն)
- ↑ 1979 Թիավարութեան Համաշխարհային Ախոյանութիւն(անգլերէն)
- ↑ 2011 Թիավարութեան Համաշխարհային Ախոյանութիւն(անգլերէն)
- ↑ Ճամբորդութիւն Սլովենիոյ Պլետ բերդը(անգլերէն)
- ↑ Պլետ կղզի․ պաշտօնական կայքէջ(անգլերէն)