Պէթի Ուայթ
| Պէթի Ուայթ անգլերէն՝ Betty White | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Betty Marion White |
| Ծնած է | 17 Յունուար 1922[1][2][3] |
| Ծննդավայր | Օուկ պարկ, Քուք գաւառ, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 31 Դեկտեմբեր 2021[4] (99 տարեկանին) |
| Մահուան վայր | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | ամերիկեան անգլերէն |
| Կրօնք | Unity Church?[6] |
| Ուսումնավայր | Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց? և Հորաս Մաննի դպրոց? |
| Երկեր/Գլխաւոր գործ | The Mary Tyler Moore Show?, The Golden Girls?, Hot in Cleveland?, The Betty White Show?, The Golden Palace? և Mama's Family? |
| Մասնագիտութիւն | կատակերգակ, հեռուստատեսային դեմք, երգչուհի, հեղինակ, Հեռատեսիլի յայտագիրներ արտադրող, Հնչիւնաւորող, մարդապատկեր, հեռուստահաղորդավար, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և Խաղային շոուի հաղորդավար |
| Անդամութիւն | American Women's Voluntary Services? |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
| Ամուսին | Lane Allan? և Allen Ludden? |
|
Ստորագրութիւն | |
Պէթի Մէրյըն Ուայթ Լատըն (անգլերէն՝ Betty Marion White Ludden, 17 Յունուար 1922[1][2][3], Օուկ պարկ, Քուք գաւառ, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 31 Դեկտեմբեր 2021[4], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5]) Ամերիկացի դերասան եւ կատակերգակ:[7][8] Ունի 70 տարուայ ֆիլմի ասպարեզ, ըլլալով հեռատեսիլի ռահվիրաներէն: Ուայթը հանրածանօթ էր իբր ֆիլմի ոլորտի առաջին կիներէն, որ կ'աշխատէր իբր թէ՛ դերասան եւ թէ՛ նկարող: ԱՄՆի առաջին կինն էր որ կարճ կատակերգակ ֆիլմեր արտադրած է (օր.՝ Life with Elizabeth):[9] Ուայթը ծանօթ է իբր «Հեռատեսիլի Առաջին Կինը», որ նաեւ վերնագիրն էր 2018ին հրապարակուած իր կեանքի եւ ասպարեզի վաւերագրականին:[10][11]
Տիսքակրաֆիա եւ Մատենագիտութիւն [12]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տիսքակրաֆիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2011 թուականի Սեպտեմբերին Ուայթ համագործակցեցաւ անգլիացի երգչուհի Լուսիանայի հետ՝ անոր «I'm Still Hot» երգի ռեմիքսը պատրաստելու համար։ Երգը թողարկուեցաւ Սեպտեմբեր 22-ին, իսկ տեսանիւթը՝ Հոկտեմբեր 6-ին։ Այս երգը պատրաստուած էր «The Lifeline Program» կեանքի ապահովագրութեան ընկերութեան արշաւի համար եւ մնաց իր միակ առեւտրային սինկլը մինչեւ այսօր, որ գրաւեց թիւ 1 տեղը «Dance Club Songs» ցանկին մէջ։ Ուայթը նաեւ քավըր երգեր կատարեց իր ուղիղ հեռուստաշոուներուն մէջ, ինչպէս՝ «Nevertheless I'm in Love with You», «It's a Good Day», «Getting to Know You» եւ «A 'No' That Sounds like 'Yes'»։
Մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուայթը հրատարակած է բազմաթիւ գիրքեր։ 2010 թուականի Օգոստոսին ան համաձայնութեան եկաւ «G.P. Putnam's Sons»-ի հետ՝ երկու այլ գիրքեր հրատարակելու համար, որոնցմէ առաջինը՝ «Եթէ Ինծի Հարցնես (Եւ Անշուշտ Չես Հարցներ)» (If You Ask Me (And of Course You Won't)), լոյս տեսաւ 2011 թուականին։ 2012 թուականի Փետրուարին Ուայթը ստացաւ «Գրեմմի» Մրցանակ՝ գիրքին ձայնային տարբերակին համար՝ որպէս Լաւագոյն Խօսուած Բառի Ձայնագրութիւն (Best Spoken Word Recording)։
Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Betty White's Pet-Love: How Pets Take Care of Us (1983)
- Betty White in Person (1987)
- The Leading Lady: Dinah's Story (Թոմ Սալիվանի հետ, 1991)
- Here We Go Again: My Life In Television (1995)
- Together: A Novel of Shared Vision (Թոմ Սալիվանի հետ, 2008)
- If You Ask Me (And of Course You Won't) (2011)
- Betty & Friends: My Life at the Zoo (2011)
Ձայնագրուած Գիրքեր (Audiobooks)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Here We Go Again (Հեղինակին կողմէ կարդացուած, 2004)
- If You Ask Me: (And of Course You Won't) (Հեղինակին կողմէ կարդացուած, 2011)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Cordero R. Betty White Dies: Legendary ‘Golden Girls’ Star and Multiple Emmy Award Winner Was 99 — 2021.
- ↑ 5,0 5,1 5,2 Nelson V. J., Luther C. Los Angeles Times — El Segundo: 1881. — ISSN 0458-3035; 2165-1736
- ↑ Villalva B. R. Betty White- I'm 'Sexier' and 'More Wise' at 91 (PHOTO) — 2000.
- ↑ Tenz Courtney (January 17, 2017)։ «Betty White, comedian and actress, turns 95»։ Deutsche Welle։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ August 11, 2017-ին։ արտագրուած է՝ August 11, 2017
- ↑ «Happy birthday! Actress and comedian Betty White turns 95»։ FOX59։ January 17, 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ August 11, 2017-ին։ արտագրուած է՝ August 11, 2017։ «Popular actress and comedian Betty White turns 95 on Tuesday.»
- ↑ «Pioneers of Television: Sitcoms: TV Programs on Iowa Public Television»։ Iptv.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ January 6, 2015-ին։ արտագրուած է՝ January 22, 2015
- ↑ McFarland Melanie (December 31, 2021)։ «Remembering Betty White, America's grandmother and the first lady of television, dead at 99»։ Salon (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ January 1, 2022-ին։ արտագրուած է՝ January 1, 2022
- ↑ «Betty White, 'first lady of television', dies days ahead of her 100th birthday»։ Hindustan Times (անգլերեն)։ January 1, 2022։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ January 1, 2022-ին։ արտագրուած է՝ January 1, 2022
- ↑ (անգլերեն) Betty White, 2025-11-12, https://en.wikipedia.org/w/index.php?title=Betty_White&oldid=1321702029, վերցված է 2025-11-23