Պարպարա Սթրէյսընտ

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search


Պարպարա Սթրէյսընտ
Barbra Streisand at Health Matters Conference.jpg
Ծնած է 24 Ապրիլ 1942
Ծննդավայր Պրուքլին, Նիւ Եորք
Քաղաքացիութիւն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացեալ նահանգներ
Ազգութիւն հրեա
Կրթութիւն Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Մասնագիտութիւն երգչուհի, դերասանուհի
Ամուսին Ջեյմս Բրոլին
Կուսակցութիուն Դեմոկրատական կուսակցություն
Պարգեւներ և
մրցանակներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա, Մշակույթի ազգային շքանշան, Փրայմթայմ Էմմի մրցանակ, Գրեմի կյանքի նվաճումների համար, Grammy Legend Award, MusiCares Person of the Year, Ցերեկվա Էմմի մրցանակ, Օսկար լավագույն դերասանուհու համար, Library of Congress Living Legend, California Hall of Fame, Ազատության նախագահական շքանշան, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, AFI կյանքի նվաճումներ մրցանակ և Crystal Award
Երեխաներ Jason Gould[1]
Կայքէջ barbrastreisand.com

Պարպարա Սթրէյսընտ (անգլերէն՝ Barbra Streisand) ծնած է 24 Ապրիլ 1942 Պրուքլին, Նիւ Եորք, ԱՄՆ, ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի, ինչպէս նաեւ մէծ յաջողութիւններու հասած է որպէս արտադրող, քաղաքական աքդիւիստ: «Օսքար» մրցանակի կրկնակի դափնեկիր «Լաւագոյն դերասանուհի» եւ «Լաւագոյն օրիգինալ երգ» անուանակարգերու, ինչպէս նաեւ «Էմմի», «Կրեմմի» եւ «Ոսկէ Գլոբուս» մրցանակներու տիրացած է:

Սթրէյսընտ կը համարուի ժամանակակից առեւտուրի ամէնայաջող կանանցից մէկը: Ան եզակի կատարողներէն է, իր ալպոմները կը գլխաւորէր 1960-ական, 1972-ական, 1980-ական, 1990-ական, 2000-ական եւ 2010-ական թուականներուն: Ամբողջ աշխարհը վաճառուած է երգչուհիի աւելի քան 145 միլիոն ձայներիզ:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երիտասարդ Տարիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պարպարա Ճուան Սթրէյսընտ ծնած է 24 Ապրիլ 1942-ին, Պրուքլին (Նիւ Եորք) հրէական ընտանիքի մէջ: Անոր հայրը՝ Էմմանուէլ Սթրէյզանտը, Աւստրիայէն արտագաղթած քերականութեան ուսուցիչը, մահացած է, երբ Պարպարան դեռ մէկ տարեկան էր: Խորթ հօր՝ Լուիս Քայնդի հետ ան վատ յարաբերութիւններու մէջ էր, քանի որ ան իրեն անընդհատ ծեծի կ'ենթարկէր: 1951 թուականին Սթրէյզանտը քոյր կ'ունենայ Ռոսլին Քայնդ որ հետագային նոյնպէս երգչուհի կ'ըլլայ: 1959 թուականին Սթրէյզանտ «Էրասմաս Հոլլ» միջնակարգ դպրոցը կ'աւարտէ, որ ան երբեմն կը յաճախէր եւ ուր կ'երգէր երգչախումբին Նիլ Տայմոնտի հետ: Այնտեղ ան կը ծանօթանայ նաեւ աշխարհի ապագայ շախմատի չեմպիոն Ռոպերթ Ֆիշերի հետ: Տայանա Իտա Ռուեզենը, գոհ չէր իր դստեր ընտրութեամբ, քանի որ անոր կը համարէր ոչ այնքան գրաւիչ այդ ոլորտի համար:

Ասպարէզի Սկիզբ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երաժշտական մրցոյթներէն մէկուն յաղթանակէն յետոյ Սթրէյսընտին գիշերային ակումբի աշխատանք առաջարկած են: Ի սկիզբէն ան կ'ուզէր դերասանուհի ըլլալ եւ կը մասնակցէր թատերական տարբեր ներկայացումներու, որոնցմէ մէկուն ան կը խաղար դերասանուհի Ճոն Ռիվրզի հետ: 1960 թուականին անոր ընկերոջ՝ Բարրի Դեննենի հրաւերով Սթրէյսընտը կը սկսի երգելոպ մանհեթենեան Գրիշուիչ-Վիլլիջ գտնւող գեյ բար բարին, որտէղ մէծ յաջողութիւններու կը հասնի: Նոյն ժամանակ ան կը կրճատէ իր անունը եւ կը դառնայ Պարպրա, որպէսզի տարբերի[2][3][4]:

1962 թուականին Սթրէյսընտը առաջին անգամ կու գայ Պրոտվէ, բայց անոր հեղինակութիւն բերած է դերը: Նոյն թուականին ան պայմանագիր ստորագրած է Քոլոմպիա Րեգորտս-ի հետ: 1962 թուականին ան հանդէս կու գայ «Էդ Սալիւան շռու» ուր անոր կը նկատեն յայտնի դաշնակահար Վլազդի Լիբերաչեն: Շուտով ան երգչուհին համագործակցութեան առաջարկ կ'ընէ, եւ Սթրէյսընտը կը սկսի անոր հետ հանդէս գալ Լաս Վեկասի մէջ:

1963 թուականին լոյս կը տեսնէ անոր ալպոմը «The Barbra Streisand Album», որ արժանացած է «Գրեմմի» երկու մրցանակներու: Սթրէյզանտի յայտնիութիւնը կը շարունակուէր աճիլ:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. (unspecified title)
  2. «The Mouse That Wails»։ Rogue։ Barbra Archives։ November 1963։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-12-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26 
  3. «Her name is Barbra»։ CBS News։ 2010-09-27։ Վերցված է 2010-08-26 
  4. «An Evening With Barbra Streisand»։ Barbra Archives։ 1967-07-09։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-12-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26