Jump to content

Պասուց Տոլմա

Պասուց Տոլմա
Առաջացման երկիր Հայաստան
Բաղադրատոմս

Սիսեռ, լուբիա, ոսպ, բրինձ, խոշոր ձաւար

կաղամբ, սոխ, ոլիկի խիւս, ազատքեղ, աղ, սեւ փոշի պղպեղ, բուսական ձէթ

Պասուց տոլման հայկական տօնական սեղաններու զարդը, ինչպէս նաեւ առողջապահական ուտելիք մը՝ պահքի շրջանին:

Բաղադրիչներ եւ պատրաստութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կէս գաւաթ կիսաեփ եւ կեղեւազերծուած սիսեռ, կէս գաւաթ կիսաեփ կարմիր լուբիա, կէս գաւաթ կիսաեփ ոսպ, կէս գաւաթ կիսաեփ բրինձ,

կէս գաւաթ կիսաեփ խոշոր ձաւար խոշոր կաղամբ մը, 2 հատ մանրուած սոխ, 1-2 ապուրի դգալ լոլիկի խիւս (նայած թանձրութեան), կէս գաւաթ մանրուած ազատքեղ, աղ, սեւ փոշի պղպեղ, կէս գաւաթ բուսական ձէթ[1]։

Ձէթին մէջ տապկել սոխը, մինչեւ թափանցիկ դառնայ: Աւելցնել լոլիկէ խիւսը եւ բոլոր կիսաեփ ընդեղէնները: Շարունակել տապկել 2-3 վայրկեան: Վերջապէս աւելցնել մանրուած ազատքեղը, աղն ու պղպեղը: Խառնել, ահա լցոնը պատրաստ է: Կաղամբի տերեւները մէկիկ-մէկիկ բաժնել եւ եռացող ջուրի մէջ խաշել ու քամոցի մէջ փոխադրել: Տերեւներուն մէջ միջուկ լեցնել, փաթթել եւ կաթսային մէջ քով-քովի խիտ շարել, ապա երեսը պնակ մը զետեղել: Աղ-ջուր պատրաստել, լեցնել տոլմաներուն վրայ եւ միջին կրակի վրայ 25-30 վայրկեան եփել: Մատուցել գաղջ կամ պաղ[2]:

Երգ պասուց տոլմայի մասին

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պասուց տոլմա, ա՛խ թանկ տոլմա,
Լաւ ուտեստ է ամանորեայ,
Որ յատուկ է սոսկ հայերին,
Ու կիսով չափ եւ յոյներին:
Խառնիր իրար հաճար, սիսեռ,
Ոսպ ու լոբի, նաեւ հաճար,
Մի օր եփիր, տասն օր հա կեր:
Շատ համեղ է եւ օգտակար,
Ուրիշ աւել ինչ կայ յարմար:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Միասին պատրաստում ենք պասուց տոլմա»։ style.news.am։ արտագրուած է՝ 2022-03-23 
  2. «Ժամանց. Ի՞նչ Տեսաք Առաջին Հերթին – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-03-23