Պաշորտ
Գիւղ | |
---|---|
Պաշորտ | |
Երկիր | Սիրիա |
Ենթարկում | Քեսապ շրջան |
Շրջան | Քեսապ |
Բնակչութիւն | 0 մարդ |
Տեղաբնականուն | քեսապցի |
Ժամային գօտի | UTC+2, ամառը UTC+3 |
Պաշորտ, Քեսապ աւանէն 7 քմ. եւ ներկայ Գարատաշ գիւղէն 5 քմ. արեւմուտք կը գտնուէր Պաշորտ գիւղը։ Ներկայիս սահմանամերձ ըլլալով ձմեռը ամայի է, կան ամառնային տուներ։
Հակիրճ պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ աւանութեան Սութան Սելիմ Քեսապ շրջանը գրաւելէ ետք հաստատած է զինուորական բնակավայր մը ներկայ Պաշորտի տեղը։ 1850-ական թուականներուն քեսապցի ընտանիք մը առաջին տունը կը հիմնէ։
1911-ի մարդահամարի համաձայն Պաշորտի բնակչութիւնը կը հասներ 85 անձի այսինքն 13 տուն։ 1915-ի տարագրութենէն առաջ բնակչութեան թիւը իջած է 40 անձի։
1915-ին գիւղացիները կը տարագրուին դէպի Համա, ետքը մինչեւ Յորդանան։ Կէսէն աւելի ճամբան կը զոհուին։
1939-ի սահմանագծումով սահմանը կ՚անցնի գիւղացիներուն տուներուն ճիշդ մօտէն։ Անապահով վիճակ մը կը տիրէ մինչեւ 1947։
1947-ին հայրենիք կը ներգաղթէ գիւղը իր ամբողջութեամբ այսինքն 46 անձ։
1993-ի տուեալներով գիւղը ձմեռը ամայի է։
Բնորոշիչ Կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գերեզմանատուն այժմ անտառածածկ։
- Մարմարի քարահանք որ պետական միջոցներով կ՛օգտագործուի։
Մատենագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յակոբ Չոլաքեան, «Քեսապ», Ա. հատոր, Հալէպ, 1995
- Յակոբ Չոլաքեան, «Քեսապ», Բ. հատոր, Հալէպ, 1998
- Յակոբ Չոլաքեան, «Քեսապ», Գ. հատոր, Հալէպ, 2004
- Յակոբ Չոլաքեան, «Քեսապի երեք օրերը», Երեւան, 2014
- Սուրիական մարադահամար՝ http://www.cbssyr.org/new%20web%20site/General_census/census_2004/NH/TAB06-6-2004.htm
- Լոս Անճըլեսի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - Կայքէջ www.keaofla.com
- Լոս Անճըլէսի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - տարեկան գրքոյկ 25 թիւ՝1991-2015
- Պէյրութի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - Ալպոմ Քեսապի եւ շրջակայից- Պէյրութ, 1955
- Հայկական Սովետական Հանրագիտարան - Հատոր 4, 7, 12 - Երեւան 1974-1986
- Լոս Անճըլեսի Քեսապի Ուսումնասիրաց Միութիւն - Քեսապն ու քեսապցին - Լոս Անճըլես 2011