Չինաստանի Ազգային Թանգարան
Չինաստանի Ազգային Թանգարան | |
---|---|
Տեսակ | հրապարակ?, Ազգային թանգարան, տեսարժանութիւն եւ vice-ministerial level institution? |
Երկիր | Չինաստան |
Տեղագրութիւն | Donghuamen Subdistrict? |
Վայր | Փեքին |
Կը պատկանի | Չինաստանի մշակույթի նախարարություն? եւ ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարություն? |
Հասցէ | 东长安街16号 |
Հիմնադրուած է | 2003 |
Այցելուներ | 7 500 000 ± 100 000[1], 8 610 092[2] եւ 7 390 000[3] |
Տնօրէն | Wu Weishan? |
39°54′13″N 116°23′42″E / 39.9036°N 116.395°E | |
Կայքէջ |
chnmuseum.cn en.chnmuseum.cn(անգլերէն) |
Չինաստանի ազգային թանգարան (չին.՝ 中國國家博物館), թանգարան, երկրի խոշորագոյն թանգարանը (70.000 մ.քառ) եւ ամենաշատ այցելուող թանգարանը աշխարհի մէջ[4]: Տեղակայուած է Փեքինի Տէանանմէն հրապարակէն դէպի արեւելք: Կը գտնուի ՉԺՀ մշակոյթի նախարարութեան գերատեսչութեան ներքոյ, նպատակ ունի պահպանել եւ հանրամատչելի դարձնել չինական արուեստն ու պատմութիւնը:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը իր մէջ կը ներառէ երկու այլ թանգարաններ, որոնք արդէն շինութեան տարածքին մէջ էին մինչեւ 2003-ի միացումը: Անոնք էին Չինական յեղափոխութան թանգարանը՝ շինութեան հիւսիսային թեւին եւ հարաւային թեւին մէջ՝ Չինական պատմութեան ազգային թանգարանը: Երկուքն ալ սկսած են գործել 1959-էն, երբ ՉԺՀ կազմաւորման տասնամեակի առթիւ այս թանգարաններու համար ստեղծուեցան առանձին շինութիւններ[5]: Այն ունի 313 մեթր երկարութիւն, 149 մեթր լայնութիւն եւ 40 մեթր բարձրութիւն (4 յարկ)[6]: Շէնքի ճակատը զարդարուած է 11 սիւներով:
Հաւաքածոներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանին մէջ կը պահուին աւելի քան 620.000 արժէքաւոր ցուցանմուշներ, որոնք կ՚ընդգրկեն պետութեան աւելի քան 5000 տարուան պատմութեան[7]: Առանձին ցուցանմուշներ առնչութիւն ունին նախապատմական ժամանակաշրջանի հետ, օրինակ՝ 1.7 միլիոն տարուան հնութիւն ունեցող իւնմոուսեան մարդը:
Ամենաարժէքաւոր ցուցանմուշներու շարքէն արժէ առանձնացնել հետեւեալ նմուշները. զոհաբերութեան եռոտանի Դին՝ 3000 տարուան հնութեամբ (Շանի դինաստիա) եւ 833 քկ քաշով, որ կը համարուի անթիկ ժամանակաշրջանի խորորագոյն պրոնզէ նմուշը աշխարհին մէջ, գինիի համար նախատեսուած խորանարդաձեւ պրոնզէ անօթ՝ զարդարուած 4 ոչխարի գլուխներու նկարներով (Շանի դինաստիա), ոսկեզօծ պրոնզէ պիտակ՝ վագրի մարմինի ձեւով, (Ցինի դինաստիա), թաղման ծիսակարգերու նեֆրիտէ կոստյում՝ ոսկեայ ժապաւէնաթելով (2000 տարեկան) Խանի դինաստիա) եւ մեծաքանակ հաւաքածոյ եռագոյն սան-ցայի (Թանի դինաստիայ) եւ կերամիկական արտադրանքներ (Սունի դինաստիա)[8]:
Այլ կիրառում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փեքինի կեդրոնական մասին մէջ գտնուելու պատճառով թանգարանի ճակատային մասը յաճախ կ՚օգտագործուի ժամանակացոյց տեղադրելու համար՝ թուարկելով ազգային կարեւորութիւն ունեցող այս կամ այն միջոցառման սկիզբը: Առաջին այսպիսի կիրառումը կապուած էր 1997-ի Հոնքոնկի գերիշխանութեան մասին: Երկրորդը՝ Մակաոյի գերիշխանութեան մասին 1999 թ: Իսկ երրորդ անգամ տեղադրուած էր հետհաշուարկ՝ 2008-ի Ողոմպիական խաղերու մեկնարկի սկիզբը: Այսպիսի վերջին կիրառումը կապուած էր Expo 2010 միջազգային ցուցահանդէսի անցկացման հետ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://web.archive.org/web/20140606220440/http://www.teaconnect.org/pdf/TEAAECOM2013.pdf
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Չինական թանգարաններ[permanent dead link]
- ↑ Չինաստան: Փեքին: Յիշարժան վայրեր, հիմնական թանգարաններ[permanent dead link]
- ↑ «Չինաստանի պատմութեան ազգային թանգարան»։ www.china.org.cn։ արտագրուած է՝ 2020-07-31
- ↑ Highbeams Research
- ↑ «Չինաստանի ազգային թանգարան»։ China Culture։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-04-26-ին։ արտագրուած է՝ 2019-05-20