Չասարի բազմանիստ
| Չասարի բազմանիստ | |
|---|---|
Չասարի բազմանիստ (հունգարերէն՝ Császár-féle test)՝ երկրաչափութեան մէջ տեղայնաբանօրէն թորակերպ, ոչ ուռուցիկ բազմանիստ է:
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չասարի բազմանիստն ունի 14 եռանկիւն նիստ: Չունի անկիւնագիծեր, գագաթներու իւրաքանչիւր զոյգը միացուած է կողի միջոցաւ: Չասարի բազմանիստի գագաթներէն ստացուող 35 հնարաւոր եռանկիւնիներէն միայն 14-ը նիստեր կը հանդիսանան:[1]
Քառանիստը եւ Չասարի բազմանիստը անկիւնագիծեր չունեցող միակն են, թէեւ կան այլ բազմանիստեր, ինչպիսին Շէօնհարտթի բազմանիստն է, որ ներսի անկիւնագիծերը բոլորը դուրսի են:
Սա բազմանիստն իր անունն ստացած է հունգար տեղայնաբան Աքոշ Չասարէն (հունգարերէն՝ Ákos Császár), որ զայն 1949 թուականին գտած է:
Լրիւ Կրաֆ (Complete graph)[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չորսանիստը (tetrahedron) եւ Քասարի (Császár) բազմանիստը ծանօթ միակ երկու բազմանիստերն են (որոնք ունին բազմաձեւ/manifold սահմանագիծ), որոնք զուրկ են որեւէ անկիւնագիծէ․ բազմանկեան ամէն երկու գագաթներ միացած են կողով մը, հետեւաբար չկայ գագաթներու միջեւ այնպիսի հատուած մը, որ չի գտնուիր բազմանիստի սահմանագծին վրայ։ Այսինքն՝ Քասարի բազմանիստի գագաթներն ու կողերը կը կազմեն լրիւ կրաֆ[3]։
Այս բազմանիստի համակցական (combinatorial) նկարագրութիւնը աւելի կանուխ տրուած է Մէօպիուսի (Möbius) կողմէ։ Այս տիպի լրացուցիչ երեք տարբեր բազմանիստեր կարելի է գտնել Պոքովսքիի եւ Էկերթի (Bokowski & Eggert, 1991) աշխատութեան մէջ[4]։
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Frank H. Lutz, Electronic Geometry Models, 2001, Չասարի Թոր(անգլերէն)
- ↑ (անգլերեն) Császár polyhedron, 2025-12-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Cs%C3%A1sz%C3%A1r_polyhedron&oldid=1329231886, վերցված է 2026-02-19
- ↑ Gardner Martin (1988)։ Time travel and other mathematical bewilderments։ New York: W.H. Freeman։ ISBN 978-0-7167-1924-3
- ↑ Audin, Michèle (1991), Symplectic geometry, Birkhäuser Basel, pp. 37–59, ISBN 978-3-0348-7223-2, https://doi.org/10.1007/978-3-0348-7221-8_3, վերցված է 2026-02-19