Jump to content

Շարլ տը Կոլ

Շարլ տը Կոլ
ֆրանսերէն՝ Charles de Gaulle
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Charles André Joseph Marie de Gaulle[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Charles de Lugale
Ծնած է 22 Նոյեմբեր 1890
Ծննդավայր Լիլ
Մահացած է 9 Նոյեմբեր 1970
Մահուան վայր Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ[2][3][4][…]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Կրօնք Կաթոլիկութիւն
Ուսումնավայր Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր?, Փարիզի Ստանիսլասի քոլեջ? և École supérieure de guerre?
Ազդուած է Անրի Ֆիլիպ Պետեն? և Charles Maurras?
Երկեր/Գլխաւոր գործ Mémoires de guerre?
Մասնագիտութիւն պետական գործիչ, յուշագրող, ռազմական տեսաբան, սպայ, քաղաքական գործիչ և հեղինակ
Վարած պաշտօններ Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ, Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահ?, president of the Provisional Government of the French Republic?, Անտորայի Ֆրանսացի Փոխ Իշխան, Անտորայի Ֆրանսացի Փոխ Իշխան, կազմակերպութեան նախագահ[5], Minister of National Defence? և Ֆրանսիայի վարչապետ?
Անդամութիւն Ordre Nouveau?[6]
Կուսակցութիւն Դեմոկրատներու Միութիւն յանուն Հանրապետութեան և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք?
Ամուսին Իվոն տը Կոլ
Ծնողներ հայր՝ Անրի դը Գոլ?, մայր՝ Ժաննա Մելո?
Երեխաներ Anne de Gaulle?, Philippe de Gaulle?[7] և Élisabeth de Gaulle?
Ստորագրութիւն

Շարլ տը Կոլ (ֆրանսերէն՝ Charles de Gaulle, 22 Նոյեմբեր 1890[8][9], Լիլ[10][11]9 Նոյեմբեր 1970, Քոլոմպէ լէ Տէոզ Էկլիզ), Ֆրանսայի մեծագոյն քաղաքական եւ ռազմական գործիչներէն: Ֆրանսայի նախագահն էր 1959-էն 1969-ը:

Շարլ տը Կոլին կինը՝ Իվոն տը Կոլը, 1868 թուականի լուսանկար

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չհամաձայնեցաւ Ֆրանսայի անձնատուր ըլլալ, հեռացաւ Լոնտոն եւ կազմակերպեց «Ազատ Ֆրանսա» դիմադրութեան շարժումը: Մեծ Բրիտանիան, յետագային նաեւ` ԱՄՆ-ը ու ԽՍՀՄ-ը ճանչցան անոր «Վտարանդի կառավարութիւն»-ը:

Ֆրանսայի ազատագրումէն ետք՝ 1944-1946-ին, ղեկավարած է ժամանակաւոր կառավարութիւնը: Երկու անգամ ընտրուած է նախագահ: Ընդունած է նոր սահմանադրութիւն, զարկ տուած տնտեսութեան, բարձրացուցած երկրի միջազգային հեղինակութիւնը:

Ոչ մէկ նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չէ կատարուած, որքան՝ տը Կոլի: Անոր հանդէպ կազմակերպուած է 30 մահափորձ, եւ ամէն անգամ այդ «յաջողակ սատանայ»-ն կը յաջողէր անվնաս մնալ: Ամենաաղմկոտ մահափորձը 1962 Օգոստոսին էր։ Ինքնաշարժի վրայ, ուր նստած էին զօրավարն ու անոր տիկինը, կրակ բացած են 15 ինքնաձիգաւոր: Հանելուկ է, թէ ամուսինները ինչպէս ողջ մնացած էին: Բայց տը Կոլ ոչ այնքան մահափորձի փաստէն վրդոված էր (ան արդէն վարժուած էր անոնց եւ կը համարէր նախագահութեան անխուսափելի մասը), որքան այն բանէն, որ աւազակախումբի ղեկավարը` ֆրանսական բանակի փոխգնդապետ Պասդիէն Դիէրին, վրիպած էր։ Անոր բանակի պաշտօնաթող սպան կրակել չէր գիտեր: Տը Կոլ անձամբ ստորագրեց անոր մահապատիժին դատավճիռը:

Տը Կոլ ամուսիններուն եւ անոնց աղջկան գեեւեզմանը, Քոլոմպէ

Քաղաքականութենէն հեռանալն ու մահը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տը Կոլի քաղաքական գործունէութիւնը աւարտեցաւ 1969-ին, երբ ծերակոյտի վերակառուցման եւ երկրի վարչատարածքային կառուցուածքի բարեփոխման համար, իր իսկ նախաձեռնած հանրաքուէին ձախողեցաւ: Տը Կոլ՝ առանց վարանելու, հրաժարական տուաւ եւ վերջնայանապէս հեռացաւ քաղաքական ասպարէզէն, որմէ մէկ տարի ետք, 1970Նոյեմբեր 9-ին, Գոլոմպէ լէ Տէոզ Էկլիզ գիւղին մէջ, թղթախաղի պահուն։

Փարիզի մէջ, զօրավար Շարլ տը Կոլի անունով հրապարակ կայ:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ծննդական
  2. (unspecified title)
  3. Բրազիլիայի ազգային գրադարան — 1810.
  4. datos.bne.es: El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  5. Deutsche Nationalbibliothek Record #118537849 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. https://www.gaullisme.net/gaullisme-droite-gauche.html
  7. Lundy D. R. The Peerage
  8. «KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK»
  9. «Charles de Gaulle (1890-1970)»
  10. «Gemeinsame Normdatei»
  11. «Destiny's General»

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]