Նոր Յառաջ (թերթ)
Արտաքին տեսք
| Նոր Յառաջ Nor Haratch, Նոր Յառաջ և NH hebdo[1] | |
|---|---|
| Տեսակ | թերթ |
| Լեզու | հայերէն և Ֆրանսերէն |
| Հիմնադրուած է | 27 Հոկտեմբեր 2009 |
| Երկիր |
|
| ISSN | 2494-8632 |
| Կայք | norharatch.com |
«Նոր Յառաջ», հասարակական-քաղաքական եւ գրական թերթ, Ֆրանսա։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լույս կը տեսնէ 2009 թուականի Հոկտեմբերէն՝ Փարիզ, «Յառաջ» (1925–2009) հասարակական-քաղաքական, գրական օրաթերթի ընդհատումէն ետք։ Հիմնադիր-խմբագիր՝ Ժիրայր Չոլաքեան։
Կը լուսաբանէ Հայաստանի, Արցախի եւ աշխարհի մէջ տեղի ունեցող կարեւոր իրադարձութիւնները, կ'անդրադառնայ սփիւռքահայ, յատկապէս՝ ֆրանսահայ համայնքի առօրեային, հայապահպանման խնդիրներուն, ծրագրերուն, Հայ դատին, հայկական պահանջատիրութեան, Արցախեան հիմնախնդիրին, Հայրենիք-Սփիւռք կապերուն, Հայաստանեայց առաքելական եկեղեցիին եւ թեմերու գործունէութեան։
Կը տպագրէ գրական գործեր, լեզուաբանական եւ այլ նիւթեր։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 2494-8632