Նոր Ակունք
Արտաքին տեսք
Նոր Ակունք | |
---|---|
Տեսակ | պարբերաթերթ |
Լեզու | հայերէն |
Հիմնադրուած է | 2001 |
Գրասենեակ |
Երեւան, Հայաստան Պորժոմ, Սամցխէ Ջաւախետի մարզ, Վրաստան |
«Նոր ակունք», ազգային, հասարակական, մշակութային անկախ պարբերաթերթ (մինչեւ 2010 թուականը՝ ամսաթերթ)։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս կը տեսնէ 2001 թուականէն. 2001-2010 թուականներուն հրատարակուած է Երեւանի մէջ՝ «Ակունք» անուանումով, 2011 թուականէն՝ Պորժոմի մջ (Վրաստան)՝ անկանոն պարբերականութեամբ։ Հիմնադիր-խմբագիր՝ Մելս Թորոսեան։
Կ՛արծարծէ Ջաւախքի հանրային, տնտեսական, մշակութային կեանքի խնդիրներ, կը ներկայացնէ ջաւախքահայութեան վերաբերմունքը անկախ Վրաստանի նոր քաղաքականութեան, կ՛անդրադառնայ Հայ դատին, Հայոց ցեղասպանութեան, Արցախեան հիմնախնդրին, կը տպագրէ ազգային-հայրենասիրական նիւթեր, ջաւախքահայ գրողներու ստեղծագործութիւններէն։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |