Նինա Խաչատուրեան
| Նինա Խաչատուրեան | |
|---|---|
| Ծնած է | 1968 |
| Ծննդավայր | Ստենֆորդ, Քալիֆորնիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Ամերիկահայ |
| Ուսումնավայր | Պրաուն Համալսարան, Սթենֆորտի Համալսարան և Գունի ավագ դպրոց? |
| Մասնագիտութիւն | Լուսանկարիչ |
| Կայքէջ | ninakatchadourian.com(անգլերէն) |
Նինա Խաչատուրեան (անգլերէն՝ Nina Katchadourian, 1968[2][3], Սթենֆորտ, Սանթա Քլարա, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]), ամերիկահայ արուեստագէտ։ Կը յղանայ իր անձնական աշխատանքները, որոնք կ'օգնեն զարգացման, թարգմանութեան, հանրային տարածքներուն հետ առնչուող թեմաներ[5]։ Անոր աշխատանքները բազմիցս ցուցադրուած են, որոնցմէ է 2008-ին Սան Տիեկոյի ժամանակակից արուեստի թանգարանին մէջ անոր անհատական վիտէօյի կարգումը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1989-ին աւարտած է Պրաուն համալսարանի Վիզուալ արուեստի եւ գրականութեան ու հասարակագիտութեան հիմնարկը, 1993-ին՝ Քալիֆորնիայի համալսարանի Սան Տիէկօ Վիզուալ արուեստի բաժինը, 1996-ին Whitney թանգարանին մէջ անցած է անհատական ուսուցման ծրագիր[6]։
Նինա Խաչատուրեան աշխատած է քանդակի, լուսանկարչութեան, վիտէօյի եւ ձայնային տիրոյթներու հետ կապուած գործերով։ Նինա, օդի թռիչքի երկար ժամերը ֆօթօստեղծագործութիւններ ստանալու համար կ'օգտագործէր։ Ան կ'ոգեշնչուէր օդանաւէն երեւցող տեսարաններով[7][8]։ 2010-ին Աթլանթա թռիչքի ժամանակ Նինա Խաչատուրեան iPhone-ով սկսած է Seat Assignment ֆօթօշարքը։
Նինա սենդուիչներու մնացորդներով բնութեան պատկերներ կը ստեղծէր։ Զուգարանի թուղթերն ու անձեռոցիկները կը վերածէ 17-րդ դարու հոլանտական կտաւներու հերոսուհիներու, որ կ'անմահացնէ սելֆիներով։
Նինա Խաչատուրեանի ստեղծագործութիւնները ներկայացուած են Սան Ֆրանսիսքոյի Catharine Clark պատկերասրահին մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ RKDartists
- ↑ Nina Katchadourian — 2008.
- ↑ Nina Katchadourian
- ↑ https://www.sfgate.com/news/article/Nina-Katchadourian-comes-home-to-Stanford-with-12221008.php
- ↑ Found In Translation ArtReview, April 2008, p. 68.]
- ↑ Katchadourian, CV
- ↑ Նինա Խաչատուրյան. արտիստ, ով ստեղծագործում է 9 կմ բարձրության վրա. Wall Street Journal
- ↑ Watch That Space: The Oracle of the 17th Floor The New York Times, Randy Kennedy, Nov. 21, 2006.
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Nina Katchadourian Personal home page for Katchadourian
- Special Feature: A Conversation with Nina Katchadourian in September 2008.
- Nina Katchadourian: One Chase Manhattan Plaza Artforum, March 2007.
- A Closer Look Brown Alumni Monthly article.
- Airplane Lavatory Self-Portraits in the Flemish Style