Նէա Քամենի
Արտաքին տեսք
Կղզի | |
---|---|
Նէա Քամենի | |
Νέα Καμένη Θήρας | |
Նէա Քամենի | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 3,4 քմ² |
ԲԾՄ | 127 մ |
Բնակչութիւն | 0 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Նէա Քամենի (յուն․՝Νέα Καμένη Θήρας), «հրաբուխը» (το ηφαίστειο) տեղացիներուն համար․ Սանթորինիի հրաբերանին կեդրոնը գտնուող հրաբխային կղզի 127 մ․ բարձրութեամբ․ Էգէական ծով, Քիքլատես, Յունաստան։
Սկսած է ստեղծուիլ 1570-ին․ Միջերկրական ծովուն ցամաքամասի նորագոյն ստեղծումն է։ Տարածութիւնն է 3,4 քլ²։
Մաս կը կազմէ Թիրայի քաղաքապետութեան։
Բնապահպանման շրջան յայտարարուած է եւ արձանագրուած է ՆԱԹՈՒՐԱ 2000։
Կղզին հնադարէն մինչեւ մեր ժամանակաշրջանը, ենթակայ եղած է ու է հրաբխային յաճախակի ժայթքումներու․-
- 1570, հրաբխային կղզիակի ստեղծում․
- 23 Մայիս 1707- 14 Սեպտեմբեր 1711, կը ստեղծուին հրաբխային երկու կղզիակներ, որոնք շուտով իրարու կը միանան եւ Նէա Քամենին կը կազմեն․
- 26 Յունուար 1866 - 15 Հոկտեմբեր 1870, կ՛եռապատկուի Նէա Քամենին․,
- 11 Օգոստոս 1925 - 17 Մարտ 1928, կը ստեղծուի Տաֆնի կղզիակը որ կը միանայ Նէա Քամենիին․
- 20 Օգոստոս 1939 - Յուլիս 1941, կը ստեղծուին հրաբխային գմբէթաւոր կազմութիւններ՝ Թրիթոնաս, Քթենաս, Ֆուքէ (Fouqué), Նիքի, Ռեք (Reck) եւ Սմիթ (Smith)․
- 10 Յունուար 1950 - 2 Փետրուար 1950, կը ստեղծուի Լիացիքաս հրաբխային գմբէթաւոր կազմութիւնը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ [ https://watchers.news/2011/06/22/is-thera-volcano-on-santorini-island-waking-up/ Սանթորինի հրաբերանը կ՛արթննա՞յ արդեօք (անգլերէն)]
- ↑ geoscience (անգլերէն)
- ↑ Նէա Քամենիի ստեղծումը{(անգլերէն)
- ↑ Փալէա եւ Նէա Քամենի, հրաբխային քարտէս{(անգլերէն)