Ներսեհ Խալաթեան
Ներսեհ Խալաթեան | |
---|---|
Ծնած է | 26 Դեկտեմբեր 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Գէորգեան Հոգեւոր Ճեմարան |
Մասնագիտութիւն | կղերական, գեղանկարիչ |
Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Տ. Ներսեհ Վրդ. Խալաթեան (26 Դեկտեմբեր 1972, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն), հայ հոգեւորական, գեղանկարիչ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններէն[1]։
Հայաստանի նկարիչներու միութեան պատուաւոր անդամ (2015), Հայաստանի նկարիչներու միութեան անդամ (2016), Էջմիածնի նկարիչներու միութեան անդամ (2019)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս։ 1989-95ին յաճախած է Սուրբ Էջմիածինի Հոգեւոր ճեմարանը եւ 1995-ին նշանակուած է Գանձատան տնօրէն։
1996-ին ձեռնադրուած է կուսակրօն քահանայ, ապա նշանակուած է Մայր աթոռի թանգարաններու տնօրէն:
2000-ին եղած է Ս. Գայիանէ վանքի վանահայր, իսկ 2002-ին՝ Ս. Գեղարդավանքի վանահայր:
2006-ին նշանակուած է Հիւսիսային Եւրոպայի մէջ հայրապետական պատուիրակի Փոխանորդ, իսկ 2009-ին Ս. Հաղարծին վանքի վանահայր:
2011-էն ի վեր նաեւ քահանաներու պատրաստութեան լսարանի տեսուչն է, իսկ 2016-էն ի վեր՝ Հայաստանի Նկարիչներու միութեան անդամ:
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մասնակցած է շարք մը խմբային ցուցահանդէսներու, իսկ անոր ստեղծագործութիւնները կը պահուին Մայր աթոռի Գանձատան, Դիւանատանը եւ Մատենադարանին մէջ, ինչպէս նաեւ Երեւանի Ժամանակակից արուեստի թանգարանին[2] եւ անհատական այլ հաւաքածոներու մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Տ. ՆԵՐՍԵՀ ՎՐԴ. ԽԱԼԱԹԵԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԹՈՓԳԱԲՈՒԻ ՎԱՐԺԱՐԱՆԸ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2024-07-30
- ↑ «Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը — Հոգևոր կայքէջ» (hy-AM)։ 2016-01-25։ արտագրուած է՝ 2024-07-30