Նարինջով աղցան
Նարինջով աղցան (իտալ.՝ Insalata di arance), կամ Սիցիլիական աղցան` նարինջով (իտալ.՝ Insalata di arance alla siciliana), սիցիլիական խոհանոցի աւանդական ուտեստ: Կը մատուցուի որպէս նախաճաշ, խաւարտ կամ աղանդներ[1][2]:
Բաղադրամասեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սիցիլիական նարինջով աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետեւեալ բաղադրամասերը. 2 նարինջ, 1 կարմիր կամ սպիտակ սոխ, սամիթ, 1 թէյի դգալ թարմ ռոզմարին կամ ռոզմարինի չիր, 4 ճաշի դգալ ձիթապտուղի իւղ, 100կ. ձիթապտուղ, 1 ճաշի դգալ սպիտակ գինիի քացախ, քանի մը անանուխի տերեւիկ եւ սեւ պղպեղ ըստ ճաշակի:
Պատրաստել
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բարակ կտրտած սոխը որոշ ժամանակ կը թրջուի սառ ջուրի մէջ, որպէսզի կծու համը անհետանայ: Այնուհետեւ մանր կտրտել սամիթը: Այդ ամէնը նարինջի կտորներու, ձիթապտուղի եւ մանրացրած խնձորի (ռոզմարին) հետ լեցնել ափսէի մէջ: Այնուհետեւ աւելցնել այլ նարինջէ քամած հիւթ եւ այդ ամէնը խառնել ձէթի եւ քացախի հետ: Աւելցնել աղ, սեւ պղպեղ եւ անանուխի տերեւիկներ:
Տարբերակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եթէ աղանդեր կը պատրաստենք. ապա աղի փոխարէն կ՛աւելցնենք շաքարաւազ: Այդ պարագային աղցանը կը հիւրասիրեն թէյով: Որպէս խաւարտ աղցանը կը մատուցուի մսեղէնի կամ ձկնեղէնի հետ: Նարինջով աղցան կայ նաեւ սպանական խոհանոցին մէջ, բայց այդ պարագային կ՛օգտագործեն այլ բաղադրամասեր:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Edward Behr, James MacGuire. The Art of Eating. — Berkeley: University of California Press, 2011. — С. 102. — 279 с. — ISBN 978-0-520-27029-9
- Jeremy MacVeigh. Jeremy MacVeigh: International Cuisine. — Stamford: Cengage Learning, 2008. — С. 88. — 557 с. — ISBN 978-1-4180-4965-2