Նազիկ Աւտալեան
Նազիկ Աւտալեան | |
---|---|
Ծնած է | 31 Հոկտեմբեր 1986 (36 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մասնագիտութիւն | ծանրամարտիկ |
Նազելի Վարդան (Նազիկ) Աւտալեան (31 Հոկտեմբեր, 1986, Լենինական (այժմ՝ Կիւմրի), ՀԽՍՀ), հայ ծանրամարտուհի։ 2009 թուականի Հարաւային Քորիայի Կոյան քաղաքի մէջ տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնութիւնին ճանչցուած է աշխարհի ախոյեան, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի ախոյեանը։ Նոյն տարի Աւտալեանը պարգեւատրուած է «Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 2-րդ աստիճանի մետալով[1]:Հայ ծանրորդուհին ինքնաշարժի արկածէ յետոյ երկար ժամանակ գործողութիւնի շրջանէ ետք վերադարձաւ մեծ սբորտ մասնակցեցաւ 2015 թուականի ծանրամարտի աշխարհի առաջնութեանը եւ գրաւեց 14-րդ հորիզոնականը (105+125)[2]: 2016 թուականին Նորվեյի մէջ ընթացող ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնի Նազիկ Աւտալեանը դարձած է ախոյեան[3]։