Jump to content

Յուշարձան ապրիլ տասնըմէկի

Յուշարձան ապրիլ տասնըմէկի
Հեղինակ Թեոդիկ


Յուշարձան ապրիլ տասնըմէկի, հրատարակիչ ու գրող Թէոդորոս Լապճինճեանի (Թէոդիկ) 1919 թուականի Ապրիլին Պոլսոյ մէջ հրատարակած, Մեծ եղեռնի զոհերուն նուիրուած յուշամատեան, ուր կենսագրական տեղեկութիւններով եւ լուսանկարներով ներկայացուած են ձերբակալութիւններուն զոհ մօտ հազար հայ մտավորականներ[1]։ Նախաձեռնողը եղած է «Ապրիլի 11-ի սգոյ հանդէս»ի Պոլիս ստեղծուած յանձնախումբը[2]։ Լոյս ընծայած է «Արզուման» տպարանը[3]։

Վերնագրին մէջ նշուած է Ապրիլ 11, քանի որ հին տոմարով կը համապատասխանէ Ապրիլ 24-ին[2]:

Հրատարակության նախապայմաններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը իր գործունէութիւնը ծավալել է Մուդրոսի զինադադարից հետո, այն կարճ ժամանակահատվածում, երբ «պատերազմի և տեղահանության հանցագործությունների հետաքննությունն» էր ընթանում։ Այդ օրերին հանձնախմբի նախաձեռնությամբ Սուրբ Հակոբ ‎հայկական գերեզմանատնում հուշարձան կանգնեցվեց Մեծ եղեռնի առաջին հուշարձանը, որն այնուհետեւ ոչնչացրին, եւ հետքերը անհետ կորան[4]:

Վերահրատարակություն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2010 ապրիլի 24-ի նախօրեին Ստամբուլում հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն «Բելգե» հրատարակչությունում վերահրատարակեց Թեոդիկի «Յուշարձանը»: Գիրքը լույս տեսավ եռալեզուՙ թուրքերեն, հայերեն եւ անգլերեն: Գիրքն ունի ներածական բաժին, որը հագեցված է Զարաքոլուի «Առաջաբանով», Հրանտ Դինքի կենսագրությամբ, ինչպես նաեւ նրա «Վախվորած աղավնու հոգեվիճակում եմ» հոդվածով եւ Թեոդիկի կենսագրությամբ։[2]

Բովանդակություն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխատությունը բաղկացած է երկու մասերից՝ «Կենսագրական բաժին» եւ "Գրական բաժին»:

  • Առաջին բաժնում ներկայացվում են Կոստանդնուպոլսից տարագիր հայ մտավորականները, ազգային եւ կրթության գործիչները, աքսորավայրում հիվանդության պատճառով մեռնողները, նաեւ նրանք, ովքեր կախաղան են հանվել հենց Կոստանդնուպոլսում։ Խմբագիրը առանձին հատվածներով անդրադառնում է աքսորավայրերում հիվանդություններից մահացածներին եւ զոհ գավառական մտավորականությանը՝ ըստ բնակավայրերի։ Գրքում ընդգրկված զոհերն ունեն Թեոդիկի կողմից տրված հերթական համարակալում (ընդհանուր առմամբ 750 զոհ)։
  • Երկրորդ բաժինը նվիրված է գավառին, որը ներառում է Արևմտահայաստանի գրեթե բոլոր քաղաքները, ինչպես նաեւ Իզմիրը: Այաշ աքսորված պոլսահայ մտավորական Բյուզանդ Պոզաճյանի եւ Չանղրի տարագրված Միքայել Շամտաճյանի հուշերը, որտեղ հեղինակները անդրադառնում են 1915 թ. ապրիլի 11/24-ի հայ մտավորականության աքսորին եւ ամիսներ շարունակ կրած տառապանքներին։
  • Գրական բաժնում զետեղված են Բյուզանդ Պոզաճյանի «Դեպի Այաշ», Միքայել Շամտանճյանի «Չանքըրից վերհիշումներ» հուշագրություններն ու նահատակ եկեղեցականները։
  • Վերջաբանի փոխարենՙ «Ապրիլի 11-ի սգո հանդեսի» հանձնախմբի դիմում-կոչը հայրենակիցներին։

Ծանոթագրություններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]