Յունաստանի Ազգային Թատրոն
Յունաստանի Ազգային Թատրոն յուն․՝ Εθνικό Θέατρο |
Յունաստանի ազգային թատրոնի շէնքը | |
Երկիր | Կաղապար:Դրօշաւորում/Յունաստան |
---|---|
Գտնվելու վայրը | Յունաստան, Աթենք |
Հիմնադրման թուական | 1880 |
Կայք | |
National Theatre (Athens) Վիքիպահեստում |
Յունաստանի ազգային թատրոն (յուն․՝ Εθνικό Θέατρο), պետական թատրոն, որ կը գտնուի Յունաստանի մայրաքաղաք Աթէնքի մէջ:
Թատրոնը հիմնադրուած է 1880-ին, որպէս շահոյթ չհետապնդող հաստատութիւն, որուն նպատակն է Յունաստանի մէջ մշակութային եւ ազգային ինքնութեան պահպանումը։
Նպատակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունաստանի ազգային թատրոնի ստեղծման նպատակներն են.
- Յունաստանի Հանրապետութեան եւ արտերկրի մէջ հին յունական թատերգական ոճը ուսանին։
- Յունաստանի մէջ յոյն դասականներու հեղինակութեան բարձրացում։
- Յունաստանի մէջ մանկական եւ պատանեկան լսարաններու ստեղծում։
- Թատերական կրթութեան բարձրացումը երկրի տարածքին։
- Եւրոպայի այլ թատերական հաստատութիւններու հետ համագործակցութիւն։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունաստանի մէջ թատրոնի ստեղծման եւ զարգացման համար դրամական աջակցութիւն տրամադրած են յոյն բարերար Եվստրատիս Ռալլիստը եւ Յունաստանի թագաւոր՝ Գէորգիոս I-ը։
Թագաւորի հովանաւորութեամբ ստեղծուած թատրոնը կոչուեցաւ Յունաստանի թագաւորական թատրոն։ Ըստ էութեան, թատրոնի շինարարութիւնը սկսած է 1881-ին, Նիքոլաս Տոնիի անունով մեծահարուստի կալուածքին մէջ, որ կը գտնուէր Սուրբ Կոնստանթինի փողոց հասցէով։
Նախագիծի հեղինակն էր Էռնաստ Զիլլերը, որ յայտնի էր որպէս Պանատինաիկոս մարզադաշտին մէջ, Յունաստանի ազգային գրադարանի, Յունաստանի Հանրապետութեան նախագահի նստավայրի եւ այլ նշանաւոր աթենական շէնքերու նախագծմամբ։
Թատրոնի շինարարութիւնը շուրջ 20 տարի տեւեց։ Շինարարութեան աւարտէն ետք՝ 1900-ին թատրոնի տնօրէն կը նշանակուի Անգելոսի Վլախոսը, իսկ գեղարուեստական տնօրէն՝ Թոմաս Օիկոնոմուն։ 7 Նոյեմբեր 1901-ին թատրոնին կից կը ստեղծուի թատերական դպրոց։
1908-ին թագաւորական թատրոնը յայտարարած է, որ սկսած է դադրեցնել իր գործունէութիւնը Յունաստանի մէջ։ Ան կը շարունակէ իր շրջագայութիւնը Եւրոպայի մէջ:
1930-ին յատուկ որոշում մը կ'ընդունուի, որուն համաձայն Յունաստանի մէջ ազգային թատրոնը կը վերաբացուի՝ Յունաստանի ազգային ակադեմիական թատրոն անուան տակ։