Յովհան Որոտնեցի

Jump to navigation Jump to search
Հովհան Որոտնեցի
Hovhan Vorotnetsi and Grigor Tatevatsi.jpg
Յովհան Որոտնեցի եւ Գրիգոր Տաթեւացի (ձախէն աջ)
Ծնած է 1315
Ծննդավայր Սիւնիք
Վախճանած է - 1386
Մահուան վայր Բերդիկ, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ազգութիւն Հայ
Կրօնք Քրիստոնեայ
Ուսումնավայր Գլաձորի համալսարան
Մասնագիտութիւն Փիլիսոփայ
Աշխատավայր Տաթևի համալսարան

Յովհան Որոտնեցի կամ Յովհաննէս Որոտնեցի (մականունը՝ Կախիկ. 1315, Սիւնիքի Որոտան գաւառի Վաղադնի (Վաղատին) գիւղ - 1386, Բերդիկ, աստուածաբան, փիլիսոփայ, մանկավարժ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յովհան Որոտնեցի, հայոց մեծ իշխան Իվանէի որդին էր[1]: Սորված է Գլաձորի համալսարանին մէջ՝ Եսայի Նչեցիի եւ Տիրատուր Կիլիկեցիի մօտ։ Նչեցիի մահէն ետք (1338), համալսարանը Հերմոնի վանքը տեղափոխուած է, ապա՝ 1340-ական թուականներու վերջը Որոտան գաւառը տեղափոխուած է (որմէ ծագած է Յովհանի հիմնական մականունը՝ Որոտնեցի)։ Այստեղ ձեռնարկած է մանկավարժական աշխատանքի, այնուհետեւ գիտական եւ դասախօսական գործունէութիւն ծաւալած է Որոտնավանքի մէջ։ 1373-ին հիմնադրած է Տաթեւի համալսարանը։ Հայ միարարների գաղափարախօսական ոտնձգութիւններու դեմ պայքարելու նպատակով 1379-ին համալսարանի հետ տեղափոխուած է Երնջակ (գաւառ)։

Ընտանիք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քոյրը՝ Թուղթան-ը ամուսնացած է Վայոց ձորի տարածքի ներկայիս Հերհեր գիւղի ու գիւղամերձ շրջաններու կալուածատէր Վահրամ Շահուռնեցիի որդիին՝ Ամատի հետ։ Վերջինիս ընտանիքի մասին ծաւալուն տեղեկութիւններ պահպանուած են 1349–ին ընդօրինակուած աւետարաններէն մէկուն ընդարձակ յիշատակարանին մէջ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Michael E. Stone. Adam and Eve in the Armenian Traditions, Fifth through Seventeenth Centuries. — Society of Biblical Lit, 2013. — P. 696. — (Early Judaism and its literature, 38).
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ CC-BY-SA-icon-80x15.png