Յովհաննէս Յակոբեան
| Ծնած է | 3 Մայիս 1914 |
|---|---|
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 11 Նոյեմբեր 1990 (76 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Կրթութիւն | Մոսկուայի Ճարտարապետութեան Հիմնարկ |
| Պարգեւներ | Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր ճարտարապետ |
Յովհաննէս Համազասպի Յակոբեան, (3 Մայիս 1914, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 11 Նոյեմբեր 1990, Երեւան, Խորհրդային Միութիւն), ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ (1964)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1941-ին աւարտած է Մոսկուայի ճարտարագիտական հիմնարկը։ Կատարած է բազմաթիւ ճարտարագիտական յուշարձաններու, որոնցմէ են՝ Թալինի Կաթողիկէ եւ Ներսեհ Կամսարականի եկեղեցիներու (1935 - 1937), Օձունի յուշարձանախումբի (1936), Հաղբատի վանքի համալիրի (1946), չափագրութիւնները։
- Օձունի եկեղեցի
Յակոբեանի նախագիծերով, Երեւանի մէջ շինուած են բնակելի տուներ Տիգրան Մեծի պողոտային վրայ (1950), Տեմիրճեան փողոցին՝ (1976), Զէյթուն թաղամասին մէջ (1980), Աջափնեակի Դ 1 թաղամասը (1950-1955), անուագօտիի գործարանի բնակելի համալիրը (1968), համաբուժարաններ (1972, 1974) Մոսկովեան փողոցին մէջ, Յաղթանակի զբօսայգիի արհեստական լիճը, կատարուած է նաեւ շրջակայքի բարեկարգումը (1960), Երեւանի հիւսիս-արեւելեան մուտքը (1960), հիւրանոց (1955) Ջերմուկի մէջ եւն.։
1984-ին Երեւանի մէջ ունեցած է ճարտարապետական, գեղանկարչական, չափագրական գործերու անհատական ցուցահանդէս։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1951-ին դարձած է Երիտասարդ ճարտարապետներու, 1962-1967-ններուն՝ Խորհրդային ճարտարապետութեան նուաճումներու համամիութենական ստուգատեսներու դափնեկիր[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
| Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |