Յովհաննէս Մանկասարենց
Արտաքին տեսք
| Յովհաննէս Մանկասարենց | |
|---|---|
| Ծնած է | 1415[1] |
| Ծննդավայր | Արճեշ, Կարա-Կոյունլուներ[1] |
| Մահացած է | 1501[1] |
| Մահուան վայր | Վան[1] |
| Մասնագիտութիւն | գրիչ |
Յովհաննէս Քահանայ Մանկասարենց (1415[1], Արճեշ, Կարա-Կոյունլուներ[1] - 1501[1], Վան[1]), ԺԵ․ դարերու ամէնէն արդիւնաբեր գրիչներէն մին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Արճէշ, որդին՝ Մանկասարի եւ Փաշամելիքի։ Սորված է Արճէշի մէջ, ապա՝ Մեծոփավանքի դպրոցը։ Աշխատած է նախ իր ուսուցիչի՝ պատմիչ Թովմա Մեծոփեցիի մօտ, այնուհետեւ Արճէշի մէջ հիմնած է գրչութեան դպրոց, ուր սորվելու եկած են Վասպուրականի տարբեր շրջաններէն։
Կեանքին վերջին տարիները ապրած է Վան։ 72 տարի զբաղած է գրչութեամբ, ընդօրինակած է 40 Յայսմաւուրք ու տարեգիրք, 50-60 ձեռագիր, 32 աւետարան։
Յովհաննէս Մանկասարենցի ընդօրինակութիւններէն մեզի հասած է 30 գրչագիր, որոնցմէ 13-ը պաուած է Երեւանի մատենադարանին, 5-ը՝ Վենետիկի, 2-ը՝ Նոր Ջուղայի մատենադարաններուն մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.