Յովհաննէս Բաղրամեան
| Յովհաննէս Բաղրամեան | |
|---|---|
![]() | |
| 20 Նոյեմբեր (2 Դեկտեմբեր) 1897[1] կամ 2 Դեկտեմբեր 1897 - 21 Սեպտեմբեր 1982[1][2][3][…] (84 տարեկանին) | |
| Ծննդավայր | Չարտախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն |
| Մահուան վայր | Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
| Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
| Զօրատեսակ | հետևազոր? և հրետանի? |
| Կոչում | Խորհրդային Միության մարշալ? |
| Հրամանատարն էր | ბალტიისპირეთის I ფრონტი?, 16-ე არმია?, 11-րդ գվարդիական բանակ?, ბელორუსის III ფრონტი? և ბალტიისპირეთის სამხედრო ოლქი? |
| Մարտեր/ պատերազմներ | Համաշխարհային Առաջին Պատերազմ, Գերմանիոյ Խորհրդային Պատերազմ, Երկրորդ Համաշխարհային Պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ? և Սարդարապատի Հերոսամարտ |
| Պարգեւներ | Խորհրդային Միութեան Հերոսի, ԽՍՀՄ Ոսկէ Աստղ Մետալ |
| Ստորագրութիւն |
|
Յովհաննէս Բաղրամեան (20 Նոյեմբեր (2 Դեկտեմբեր) 1897[1] կամ 2 Դեկտեմբեր 1897, Չարտախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն - 21 Սեպտեմբեր 1982[1][2][3][…], Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), Խորհրդային Միութեան նշանաւոր զօրահրամանատար, Խորհրդային Միութեան մարաջախտ, ԽՍՀՄ պաշտպանութեան փոխնախարար:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Արցախի Չարդախլու գիւղը (Գանձակի նահանգի տարածք): Նախնական կրթութիւնը ստացած է տեղւոյն երկաթուղային երկդասեան դպրոցին, ապա Թիֆլիսի երկաթուղային ուսումնարանին մէջ:
Յովհաննէս Բաղրամեանը զինուորական ծառայութեան սկսած է 1915-ին, ռուսական բանակին մէջ, իբրեւ կամաւոր-շարքային զինուոր՝ կովկասեան 2-րդ սահմանապահ գունդին մէջ, կռուելով կովկասեան ռազմաճակատին վրայ, Օսմանեան կայսրութեան դէմ:
1917 Յունիսին, աւարտելով Թիֆլիսի փրոպորշչիկներու դպրոցը, դարձեալ մեկնած է ռազմաճակատ, ծառայելու համար հայկական 3-րդ հրաձգային գունդին մէջ:
Ռազմական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1918 Փետրուար-Ապրիլին հայկական առաջին հեծեալ գունդի շարքերուն մէջ կռուած է թրքական բանակին դէմ, Քարաուրկանի, Սարիղամիշի եւ Կարսի ճակատներուն վրայ: Նոյն գունդի մէջ, 1918-ին մասնակցած է Սարդարապատի ճակատամարտին:
Հայաստանի խորհրդայնացումէն ետք, Կարմիր բանակի մէջ ծառայած է իբրեւ հայկական գունդի բաժնի հրամանատար[4]:
1923-ին նշանակուած է հայկական հրաձգային բաժանմունքի Ալեքսանդրապոլի (այժմ` Գիւմրի) հեծեալ գունդի հրամանատար (մինչեւ 1931):
1925-ին աւարտած է հեծելազօրային հրամանատարական կազմի կատարելագործման, 1931-ին բարձրագոյն հրամանատարական կազմի դասընթացքները, 1934-ին` Մ. Ֆրունզէի անուան ռազմական ակադեմիան, 1938-ին` գլխաւոր սպայակոյտի ռազմական ակադեմիան:
1940-ին եղած է Քիեւի ռազմական շրջանի յատուկ գործողութիւններու բաժնի պետ եւ սպայակոյտի պետի տեղակալ:
Նացիական Գերմանիոյ ԽՍՀՄ ներխուժելէն ետք, 1941 Յունիսին նշանակուած է սպայակոյտի պետի տեղակալ` հարաւարեւմտեան ռազմաճակատին վրայ: Մասնակցած է Քիեւի պաշտպանութեան, Տոնի Ռոստովի ազատագրման, Մոսկուայի մօտ խորհրդային զօրքերու հակայարձակումին:
1943 Նոյեմբերին զօրավար-գնդապետի կոչումով կը նշանակուի առաջին Մերձպալթեան ռազմաճակատի հրամանատար եւ 1944-ին կը մասնակցի խորհրդային մեծ յարձակումին Պելառուսական եւ Լիթվայի գործողութեան: Անոր բանակները ճեղքելով հասած են Պալթիկ ծով: Այս ռազմական սխրագործութեան համար Բաղրամեանը կ'արժանանայ Խորհրդային Միութեան հերոսի կոչման:
1945-ին սկիզբը անոր բանակը մասնակցած է արեւելեան Պրուսիոյ գրաւումին: Բաղրամեան ղեկավարած է Քէօնիկսպերկի (այժմ` Քալինինկրատ) գրաւումը. 1945 Ապրիլին եւ 1945-ի վերջը ստիպուած է Մերձպալթիկայի մէջ շրջափակուած գերմանական հզօր զօրախմբաւորումին յանձնուիլ:
Բ. Աշխարհամարտէն ետք, մինչեւ 1954, Բաղրամեան եղած է Մերձպալթեան ռազմական զօրաբանակի հրամանատար[5]:
1954-ին նշանակուած է պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր տեսուչ:
1955-ին նշանակուած է ԽՍՀՄ պաշտպանութեան փոխնախարար եւ ստացած՝ Խորհրդային Միութեան մարաջախտի կոչում: Ան նաեւ եղած է ԽՍՀՄ զինուած ուժերու գլխաւոր սպայակոյտի ռազմական ակադեմիայի եւ ԽՍՀՄ պահեստային ուժերու հրամանատարը: 1968 Ապրիլին նշանակուած է խորհրդային պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր տեսուչ եւ տեսուչներու խումբի ղեկավար: Պարգեւատրուած է ԽՍՀՄ բարձրագոյն շքանշաններով:
Հեղինակ է շատ մը ռազմավարական մտածողութեան նուիրուած երկերու:
Ընտանիքը[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բաղրամեանը եղած է ընտանիքին նուիրուած հայր: Կինը՝ Թամարան, երեխաներու կրթութեան և դաստիարակութեան նուիրեալ։ Որդին՝ Մովսէսը, պատերազմի մասնակից է առաջին օրէն, սպայ է։ Դուստրը՝ Մարգարիտան, գերազանցութեամբ աւարտած է առաջին բժշկական ինստիտուտը՝ ակնաբոյժի մասնագիտութեամբ։ Թոռը՝ Իւան Սերգէյի Բաղրամեանը, աւարտած է Մոսկուայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Թոռնուհին՝ Կարինէ Նաճարեանը, աւարտած է օտար լեզուներու ինստիտուտը, կը դասաւանդէ ռազմական ակադեմիային մէջ, ունի փոխգնդապետի կոչում։
Մարշալ Յովհաննէս Բաղրամեանի յիշատակին[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յովհաննէս Բաղրամեանի անունով 1997 թուականին Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւնը հիմնած է «Մարշալ Բաղրամեան» մետալ, որով կը պարգեւատրուին աչքի զարնող հայ սպաներն ու գեներալները։
2019 թուականին Վիդեպսկ քաղաքի 1045-ամեակի եւ նացիստական զավթիչներու ազատագրման 75-ամեակի գծով Վիդեպսկ քաղաքի թիւ 46 միջնակարգ դպրոցն անուանակոչուած է Մարշալ Բաղրամեանի անունով։ Դպրոցի շէնքին վրայ պատկերուած է Յովհաննէս Բաղրամեանի նկարը, որու հեղինակը նկարիչ Եուրի Տուպովսքին է։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 3,2 TracesOfWar
- ↑ «Զօր. Յովհաննէս Բաղրամեան զօրաբանակի հրամանատար եւ անդամ Խ. Միութեան գերագոյն խորհուրդի»։ greenstone.flib.sci.am։ արտագրուած է՝ 2020-10-09
- ↑ «Ivan Bagramyan»։ Google Arts & Culture (անգլերեն)։ արտագրուած է՝ 2020-10-09
- ↑ (հայերեն) Հովհաննես Բաղրամյան, 2025-09-04, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%B2%D5%A1%D5%B2%D6%80%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10448535, վերցված է 2025-11-14
- ↑ (հայերեն) Հովհաննես Բաղրամյան, 2025-09-04, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD_%D4%B2%D5%A1%D5%B2%D6%80%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10448535, վերցված է 2025-11-14
