Յարութ Սասունեան
Արտաքին տեսք
Յարութ Սասունեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Յարութիւն Մանուկ Սասունեան |
Ծնած է | 26 Սեպտեմբեր 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ազգութիւն | հայ |
Ուսումնավայր |
Քոլումպիա Համալսարան Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց? Պեպերդայնի համալսարան? |
Մասնագիտութիւն | գրագէտ, editorial columnist, ակտիվիստ, համայնքի ղեկավար |
Աշխատավայր |
Քալիֆորնիա Քուրիըր (թերթ) Միացյալ հայկական ֆոնդ? Procter & Gamble? |
Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր |
Յարութիւն Մանուկ Սասունեան (յայտնի է որպէս Յարութ Սասունեան, ծնվ. 1950, Հալէպ, Սուրիա), ամերիկահայ գրող, հասարակական գործիչ, «Քալիֆորնիա Քուրիըր» (The California Courier) թերթի գլխաւոր խմբագիր եւ հրատարակիչ։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միջազգային յարաբերութիւններու մագիստրոսի աստիճան ստացած է Գոլումպիայի համալսարանին մէջ եւ գործարար կառավարման մագիստրոսի աստիճան Փեփերտայնի համալսարանին (Pepperdine University) մէջ։
Աշխատանքային գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1978-1982-ններուն աշխատած է «Procter and Gamble» ընկերութեան Ժընեւի ներկայացուցչութեան մէջ որպէս միջազգային առեւտուրի գործադիր պատասխանատու։
- 10 տարի հանդիսացած է ՄԱԿ Ժընեւի գրասենեակին մէջ հասարակական պատուիրակ մարդու իրաւունքներու հարցերով։
- 1983 Կլէնտէյլի մէջ հիմնած է եւ այսօր կը հրատարակէ «Քալիֆորնիա Քուրիըր» (The California Courier) հայկական անգլերէն լեզուով թերթը, որ յայտնի է Սասունեանի շաբաթական հեղինակային սիւնակով։
- 1989-ին հիմնադրած է եւ կը ղեկավարէ Միացեալ հայկական հիմնադրամը, որ Հայաստանի մէջ իրականացուցած է 650 միլիոն ԱՄՆ տոլարի ծրագիրներ։
- 1997-2008-ններուն հանդիսացած է «Լինսի» հիմնադրամի փոխ նախագահ եւ վերահսկած է Հայաստանի մէջ ենթակառուցուածքներու բարելաւման ծրագիրի իրականացումը՝ 240 միլիոն ԱՄՆ տոլար արժողութեամբ եւ դպրոցաշինութեան ծրագիրներու իրականացումը՝ 60 միլիոն ԱՄՆ տոլար արժողութեամբ։
Հասարակական գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- լոպպինկ կիրականացնէ ի օգուտ ԱՄՆ կողմէն Հայոց Մեծ ցեղասպանութեան ճանաչման, մասնաւորապէս, դիմած է ԱՄՆ նախկին պետական քարտուղարներ Մատլեն Օլբրայթին եւ Ուիլիամ Կոէնին՝ կոչ ընելով անոնց ետ վերցնել իրենց ստորագրութիւնը չընդդիմանալ Գոնկրէսի կողմէն համապատասխան բանաձեւի ընդունմանը։
- Ունեցած է առանցքային դեր 1985 ՄԱԿ կողմէն Հայոց Մեծ ցեղասպանութեան ճանաչման գործին մէջ։
Աշխատութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անոր Վերջին գիրքը՝ «Հայոց ցեղասպանութիւն. խօսում է աշխարհը։ 1915-2005, փաստաթուղթեր եւ հռչակագիրներ» (The Armenian Genocide։ The World Speaks Out, 1915-2005, Documents & Declarations) հրատարակուած է ապրիլ 2005-ին: Թարգմանուած է ֆրանսերէնի, Սպաներէնի, ռուսերէնի, հայերէնի, արաբերէնի եւ թրքերէնի։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անանիա Շիրակացիի մետալ
- «Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» առաջին աստիճանի մետալ (2008)
- Հայաստանի լրագրողներու միութեան «Ոսկէ գրիչ» մրցանակ, 2016[1]