Յարութիւն Թոփիկեան

Յարութիւն Թոփիկեան


Յարութիւն Ժիրայր Թոփիկեան (23 Յուլիս 1951(1951-07-23)[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 26 Հոկտեմբեր 2020(2020-10-26)[1]), հայ խմբավար, «Սեբաստացիներ» եւ ԵՊԿԵ գեղարուեստական ղեկավար։ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (2013)։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յարութիւն Թոփիկեանը ծնած է 1951 թուականին հայրենադարձ ուսուցիչներու ընտանիքին մէջ։ 1967-1969 թուականներուն ուսանած է Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժին՝ Վ. Քեթենճեանի դասարանը։ 1969-1974 թուականներուն ուսանած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցիի խմբավարական բաժնի՝ Լ. Չունկուրեանի դասարանը։ 1974 թուականին աշխատեր է Սարաճեւի անուան երաժշտական դպրոցին մէջ։

1979-1984 թուականներուն եղեր է Հայաստանի ռատիոյի եւ պատկերասփիւռի «Հայ երգի սենեկային երգչախումբի» հիմնադիր ղեկավար։ 1983-1991 թուականներին ղեկավարեր է Երեւանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որ 1987 թուականին Լիթվայի Քաունաս քաղաքին մէջ միութենական 19 համալսարանական երգչախումբերու հեղինակաւոր մրցոյթի մէջ գրաւեր է առաջին տեղը։ 1989-1991 թուականներուն եղեր է «Bridges of Song» փառատօնի կազմակերպիչ, անդամ։ Ղեկավարեր է աշխարհի միացեալ երգչախումբ թիւով 20 000 երգիչներ (Թալլին, 1991)։ 1991-1994 թուականներուն Պէյրութի մէջ վերակազմեր է Բարսեղ Կանաչեանի հիմնած «Գուսան» երգչախումբը։

1996 թուականին ստեղծեր եւ ղեկավարած է Երեւանի պետական սենեկային երգչախումբը (2005 թուականէն՝ պետական, կատարուեր եւ ձայնագրուեր են 147 խմբերգներ)[3][4]։

Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]