Յակոբ Քէնտիրեան
Արտաքին տեսք
Ծնած է | 1880 |
---|---|
Ծննդավայր | Մեզիրէ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1915 |
Մահուան վայր | Մեզիրէ, Օսմանեան Կայսրութիւն |
Մահուան պատճառ | Հայոց ցեղասպանութիւն |
Մասնագիտութիւն | դեղագործ, ուսուցիչ |
Յակոբ Քէնտիրեան (1880, Խարբերդ, Խարբերդի նահանգ - Օգոստոս, 1915, Խարբերդ (կամ Մեզիրէ), հայ դեղագործ, ուսուցիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1880 թուականին Խարբերդի նահանգի կեդրոն Խարբերդ քաղաքին մէջ։ Ստացած է դեղագործական կրթութիւն եւ որպէս դեղագործ աշխատած է։ Զբաղած է նաեւ ուսուցչութեամբ։ 1914 թուականին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ զինուորական դեղագործ ծառայած։
Սպանուած է 1915 թուականի Օգոստոսին Խարբերդի մէջ (կամ Մեզիրէի բանտին մէջ)՝ 35 տարեկան հասակին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
- Հայրապետեան Վ., Էջեր Հայաստանի դեղագործութեան պատմութիւնից, Երեւան, 1990։
- Խաչատրեան Լ., Բաբլումեան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915-1923), հ. 2, Խարբերդի նահանգ, Երեւան, 2004։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։