Յակոբ Թէրզեան
| Յակոբ Թէրզեան | |
|---|---|
|
| |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Յակթեր, Հմայեակ, Յիթօ, Տաւրոս և Թղթակից |
| Ծնած է | 22 Օգոստոս 1879 |
| Ծննդավայր | Հաճըն, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 1915[1][2] |
| Մահուան վայր | Այաս, Ատանա, Թուրքիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Տեսակ | արձակ |
| Մասնագիտութիւն | դեղագործ, հրապարակախօս, բանասէր և լրագրող |
Յակոբ Թէրզեան (22 Օգոստոս 1879, Հաճըն, Ատանայի վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն - 1915[1][2], Այաս, Ատանա, Թուրքիա), հայ հրապարակագիր, բանասէր։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հաճըն։ Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ, այնուհետեւ սորված է Ատանայի Ազգային վարժարանին մէջ եւ աւարտած՝ Յիսուսեաններու Ատանային վարժարանը։
1897-ին մեկնած է Կ. Պոլիս եւ 1900-ին աւարտած՝ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը, դեղագործի վկայական ստանալով։
1908-ին եղած է Ադրիանապոլիս (Էտիրնէ) քաղաքի «Մերքեզի» («Կեդրոնական») դեղատան տնօրէնը։ Եղած է ծանօթ հրապարակագիր ու զբաղած է նաեւ գրական գործունէութեամբ, բանասիրութեամբ ու լուսանկարչությամբ։ Կ. Պոլսոյ հայկական պարբերականներուն մէջ տպուած հրապարակախոսական եւ բանասիրական յօդուածները ստորագրած է Յակթեր, Հմայեակ, Յիթօ, Տաւրոս, Թղթակից ծածկանուններով։
1909 Ապրիլին Կիլիկիոյ մէջ տեղի ունեցած հայկական կոտորածներուն ժամանակ եղած է Ատանայի ինքնապաշտպանութեան ղեկավարներէն մէկը։ Մազապուրծ ըլլալով կոտորածէն, վերադարձած է Կ. Պոլիս, ուր Գում Գափու թաղամասին մէջ ունեցած է «Ատանա» անունով սեփական դեղատունը։ Եղած է հնչակեան գործիչ։
Հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1912-ին հրատարակած է «Կիլիկիոյ աղէտը. ականատեսի նկարագրութիւններ» 5 հատորով ծաւալուն աշխատութիւնը, ուր հանգամանօրէն նկարագրած է Կիլիկիոյ կոտորածը՝ վիճակագրական տուեալներով։ Աշխատութիւնը ներկայացուած է Իզմիրլեան գրական մրցանակին, սակայն օսմանեան կառավարութիւնը ամբողջ տպաքանակը բռնագրաւած է։
Թէրզեան կարողացած է այդ գիրքէն քանի մը հարիւր օրինակ փախցնել եւ թաքցնել իր տան առաստաղը։ 1915-ի Ապրիլին Կ. Պոլսոյ մէջ ձերբակալուած եւ աքսորուած է Այաշ, այնուհետեւ՝ Չանղըրը։ Աքսորի ճանապարհին, Չանղըրըէն դուրս, Անգարայի մօտերը սրախողխող եղած է ընկերոջ՝ բժիշկ Միսքճեանի հետ միասին։[3]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Գառնիկ Ստեփանեան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երեւան: «Հայաստան»։ էջ էջ 360
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուշարձան Ապրիլ տասնըմէկ Թէոդիկ, Կ.Պոլիս, 1919 «Արզուման» հրատարակութիւն Archived 2020-07-04 at the Wayback Machine.