Յակոբ Թաճիրեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Յակոբ Թաճիրեան
Ծնած է մօտ 1890
Ծննդավայր Տիգրանակերտ
Վախճանած է 1915
Վախճանի վայր Տիգրանակերտ
Մահւան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիուն Հայ
Այլ անուններ Թաճէրեան
Կրթութիուն Կ. Պոլ­սի Օս­մա­նեան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտութիուն բժիշկ

Կատեգորիա:Անձինք Կատեգորիա:Բժիշկներ այբբենական կարգով


Հակոբ Թաճիրեան (Թաճէրեան) (մօտ 1890, Տիգրանակերտ - 1915, Տիգրանակերտ), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է մօտ 1890 թուականին Տիգրանակերտի նահանգի կեդրոն Տիգրանակերտ քաղաքին մէջ։ 1915 թուականին աւարտած է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։ Որպէս բժիշկ աշխատել է Տիգրանակերտի մէջ։

1915 թուականի Ապրիլին՝ տեղացի հայերու հետ, ձերբակալուած եւ բանտարկուած է Տիգրանակերտի բանտին մէջ։ Տեղեկանալով, որ թուրքերը մտադիր են բանտարկուած հայերուն կենդանի այրել, փորձած է փախչիլ, սակայն բանտը շրջապատող ոստիկանները բռնած եւ սպանած են զինք, մօտ՝ 25 տարեկան հասակին։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940),Սթանպուլ, 1940։
  • Սահակեան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նոյնիսկ մարդու կեանքը փրկողներուն, «Առող­ջա­պա­հու­թիւն», Երեւան, 1965, թ. 4։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։

6. ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-229, պ-14։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։